Երևանը դեռևս չի հաստատել Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպումը. Ղազախստանի ԱԳՆ          Կիրանց գյուղը ցանկացնում է բոլորին փոխանցել, որ իրենք որևէ մտադրություն չունեն գյուղը լքելու, գյուղից փախչելու       ՆԱՏՕ-ն ողջ կոալիցիայով պատերազմի է պատրաստվում. Ռուսաստանը կարող է հակամարտություն հրահրել հարևան երկրներում    

21 ապր 2020 10:00

Ար­դյոք հնա­րա­վո՞ր է իմա­նալ՝ մար­դը նախ­կի­նում վա­րակ­ված եղե՞լ է.«Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հաճախ է խոսվում այն մասին, որ մարդիկ կարող են, օրինակ՝ վարակված լինել կորոնավիրուսով, բայց անգամ չիմանալ այդ մասին, եւ վիրուսը, հանդիպելով մեր օրգանիզմի դիմադրությանը, ընկրկի: Այս օրերին հատկապես սոցցանցերում մարդիկ հետաքրքրվում են՝ հնարավո՞ր է իմանալ՝ մարդը նախկինում արդեն վարակվե՞լ է, թե՞ ոչ: «Փաստը» հարցում էր ուղարկել առողջապահության նախարարությանը՝ հետաքրքրվելով, թե կորոնավիրուսի ներկայիս թեստերը հնարավորություն տալի՞ս են պարզելու ոչ միայն տվյալ պահին մարդու մոտ վարակի առկայությունը, այլ նաեւ այն, թե արդյոք վերջինս շատ ավելի վաղ եղե՞լ է վարակված: 


Առողջապահության նախարարությունն ի պատասխան մեր հարցման նշել է, որ «Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հայտնաբերման նպատակով նախարարության կողմից լաբորատոր հետազոտությունն իրականացվում է ՊՇՌ (պոլիմերազային շղթայական ռեակցիա) մեթոդով, որը թույլ է տալիս գենային մակարդակում հայտնաբերել հիվանդության առկայությունը՝ անգամ վիրուսի նվազ չափաքանակների պարագայում»: 


Քանի որ խիստ մասնագիտական տերմիններով այս պարզաբանումը հանրության առավել լայն շերտերին ընկալելի դարձնելու կարիք ուներ, դիմեցինք առողջապահության նախարարություն՝ խնդրելով առավել հանրամատչելի բացատրել: 


«Փաստին» նախարարությունից փոխանցեցին՝ վերը նշված մեթոդը թույլ է տալիս մարդու օրգանիզմում հայտնաբերել վիրուսի առկայությունը կոնկրետ տվյալ պահին»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր