Իմպիչմենթը և ընտրական գործընթացները հակասող չեն միմյանց, իսկ փողոցային պայքարի դեպքում՝ իրար փոխլրացնող են          Հանրապետականները 400 հոգի մարդ չունեն ընտրություններին մասնակցեն, ինչ իմպիչմենտ կարող են անել       Իրանում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ հրաժեշտ տալու Մինաբում զnհված դպրոցականներին    

23 ապր 2020 14:18

Երբ կդադարեն տեղումները.ՀՀ տարածքում ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Հանրապետության տարածքում՝ ապրիլի 23-ի ցերեկը, 24-26-ը, 28-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ, կարկուտ: 23-ի ցերեկը, 24-25-ը լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով: Ապրիլի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:


Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 23-ին կնվազի 8-10 աստիճանով:


Երևան քաղաքում՝ ապրիլի 23-ի ցերեկը, 24-26-ը, 28-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վրկ։ Ապրիլի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր