Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել          Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել       Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին    

27 ապր 2020 17:00

Արաբական Միացյալ Էմիրությունները 7 տոննա բժշկական օգնություն է ուղարկել Հայաստանին

Արաբական Միացյալ Էմիրությունները 7 տոննա բժշկական պարագաներով լի ինքնաթիռ է ուղարկել   Հայաստան՝ աջակցելու երկրին նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում։


Ինչպես տեղեկացնում են Հայաստանում ԱՄԷ դեսպանատնից, բժշկական օգնությունից կօգտվի ավելի քան 7 հազար բուժաշխատող։


Այս առիթով Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ն․Գ․ Մուհամմադ Իսա ալ Կատտամ Ալ Զաաբին ասել է․ «Էմիրությունների համար պատիվ է իրականացնել իր պարտականությունը՝ օգնելու այլ երկրներին նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում»։


Դեսպանը նշել է նաև, որ ԱՄԷ կառավարությունը, ժողովուրդը և բոլոր բուժաշխատողները միավորում են իրենց ջանքերը՝ հանուն  այս ճգնաժամի հաղթահարման։ Մենք գիտակցում ենք, որ միջազգային հանրությունը կարող է հաղթահարել կորոնավիրուսը միայն միահամուռ ջանքերով և կառուցողական համագործակցությամբ։


Դեսպանատնից հիշեցնում են, որ ԱՄԷ-ն մինչ օրս ավելի քան 314 տոննա օգնություն է ուղարկել 27-ից ավելի պետության, որից օգտվել է շուրջ 314 հազար բուժաշխատող։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր