Հայաստանի Հանրապետության բանկերի միության հայտարարությունը
ՀՀ բանկերը շնորհակալություն են հայտնում իրենց այն հաճախորդներին, ովքեր այս ընթացքում այնուամենայնիվ որոշել են կատարել իրենց վարկային պարտավորությունները՝ այդ վարքագծով նպաստելով բանկային համակարգի ամրությանը։
Շնորհակալություն ենք հայտնում նաև մեր բանկերի բոլոր հաճախորդներին մեզ հետ լինելու համար և կոչ ենք անում շարունակել օգտվել առցանց ծառայություններից։
