Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

15 մայիս 2020 15:23

Ֆրանսիայում COVID-19- ի հետ կապվող սինդրոմից գրանցվել է առաջին երեխայի մահը

Ֆրանսիայի Մարսել քաղաքում գրանցվել է առաջին երեխայի մահը, որի մոտ առկա էին Կավասակիի հիվանդությանը բնորոշ ախտանիշներ։ Այս հիվանդությունը կապվում է կորոնավիրուսի հետ, հայտնում է BFMTV- ն:
Երեխան ինը տարեկան էր, նա վարակվել էր կորոնավիրուսով, և, հավանաբար, նրա մոտ զարգացել էր սրտամկանի հիվանդություն։ Միևնույն ժամանակ, բժիշկները շեշտում են, որ այս դեպքը «ծայրահեղ հազվադեպ է»: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նյու Յորքում երեք երեխա մահացել է նոր մանկական մուլտիսիստրային բորբոքային համախտանիշի պատճառով, իսկ տասնյակ մարդիկ ընդունվել են հիվանդանոցներ: Նյու Յորքի քաղաքապետը նշել է, որ գրեթե բոլոր երեխաները կամ վարակված են COVID-19- ով, կամ արդեն ապաքինվել են դրանից: Երեխաների մոտ զարգանում են սինդրոմներ, որոնք նման են Կավասակիի հիվանդությանը ։ Նրանց մոտ նկատվում է մարմնի դող, տենդ, ցաներ, որովայնի ցավ և փսխում: Բորբոքային սինդրոմի հայտնաբերման դեպքեր են գրանցվել նաև Եվրոպայում՝ ներառյալ Իտալիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Շվեյցարիան: Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակների վարչության պետ Մարիա Վան Կիրկովեն ասել է, որ ԱՀԿ-ն ուսումնասիրում է այս հիվանդության՝ COVID-19- ի հետ հնարավոր ասոցացման վերաբերյալ տվյալները, որոնք առաջանում են փոքր երեխաների մոտ՝ Կավասակիի համախտանիշի դրսևորումներով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր