Ֆեյսբուքում ցինիկանալու ժամանա՞կ ես գտնում, չլսեցի՞ր, որ վարչապետդ այսօր տխուր վիճակիդ մասին էր խոսում
![](https://panorama.am/news_images/766/2295452_1/jsd.thumb.jpg)
Բաբայանը գրել է.
«Թորոսյան Արսեն չլսեցի՞ր, որ վարչապետդ այսօր տխուր վիճակիդ մասին էր խոսում։ Դու հեչ ամոթ չունե՞ս։
Տղա ջան, իմացե՞լ ես, որ այսօր 330-ից ավելի նոր վարակակիր ունենք։
Արսեն, ասածդ անլուրջ վիրուսը, Կորեայից որ հետդ բերեցիր ու լրագրողներին էլ ցինիկաբար վարակեցիր, կարո՞ղ է ուղեղումդ բջիջներ է սպանել։ Հերիք չի անլրջությանդ պատճառով հասել ենք այս ծայրահեղ վիճակին, մի բան էլ այնքան ժամանակ ես ունենում, որ ֆեյսբուքում զվռնո՞ւմ ես։
Արսեն, գործ արա, դու կարծեմ դեռեւս առողջապահության նախարարն ես։ Ինքնամեկուսացումդ էլ ոնց որ չօգնեց հա՞։ Թե՞ ինքնամեկուսացման ընթացքում վերհիշեցիր վարչապետիդ՝ «… ում շունն ա, որ քեզ կպնի» հայտնի անհեթեթությունը, հետո պինցետն առար ու միջիցդ վիրուսը հանեցիր, տնական արաղի մեջ թաթախեցիր ու համարեցիր, որ արդեն ամեն ինչ լավ է։
Համարեցիր ամեն ինչ այնքան լավ է, որ նույնիսկ ֆեյսբուքում ցինիկանալու ժամանա՞կ ես գտնում։
Տղա ջան, գործ արա, նախարար ես (գոնե հրամանգրով) համարվում։ Թե՞ պարգեւավճարներդ արդեն ամբողջությամբ բավարարում է, որ չարտագաղթես։
Արսեն, չմոռանաս, որ դատվելու ես։
Դուք հլը սրա լկտիության չափը նայեք»։
Հիշեցնենք, որ մինչ այս գրառումը Թորոսյանն արձագանքել էր «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Վանեցյանի գրառմանը, որտեղ ընգծում է է, որ հումանիտար աղետից խուսափելու համար անհրաժեշտ է նոր՝ հակաճգնաժամային կառավարություն։
Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Վանեցյան Արթուրի հակաճգնաժամային կառավարության առողջապահության նախարարի ձեր թեկնածուն `
1. Վարդանյան Արամ (հայտնի է, որպես Վստրեչի Ապեր)
2. Հայրապետյան Ռուբեն (հայտնի է, որպես Նեմեց Ռուբո)
3. Ավագյան Կարեն (հայտնի է, որպես Փուչիկ Կարեն)»։