Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»          Գերիների հարցով կակտիվանան․Հասկացել են, որ ոչինչ չանելը միայն վնասում է գործին, իսկ Վարդանյանի՝ հացադուլ սկսելուց հետո ժամերը հաշվված են.«Հրապարակ»       Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 25-ին տարադրամի շուկայում    

02 հուն 2016 16:00

Թուրքագետը՝ Բունդեստթագում ընդունված Հայոց ցեղասպանության բանաձևի մասին

Այսօր՝ հունիսի 2-ին, Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը: Այն՝ ինչ ազդեցություն կունենա Հայոց ցեղասպանության ճանաչման հետագա գործընթացի վրա Hayacq.com-ը փորձեց պարզել թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանից:

 
«Երկար ժամանակ Հայոց Ցեղասպանության ճանաչման լայնամաշտաբ գործընթացը,կարծես,կանգ էր առել. ականատես էինք լինում միայն քաղաքների և նահանգների մակարդակով ճանաչմանը: Խոշոր պետության՝ շատ կարևոր պետության մակարդակով, ցեղասպանության ճանաչումը կարելի է շատ դրական և կարևոր քայլ համարել: Ինչու՞, նախ Օսմանյան Կայսրության թիվ մեկ ու ամենակարևոր դաշնակից Գերմանիան է ճանաչում Հայոց Ցեղասպանություն, շատ կարևոր քայլ է, որ բանաձևում նշվում է նաև Գերմանիայի մեղսակցությունը: Թեև 100-րդ տարելիցն անցել է, ինչպես տեսնում ենք, տարբեր պատճառներից էլնելով՝ եվրոպական երկրները կրկին օրակարգ են բերում Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը: Այստեղ կարևորությունն այն է, որ եվրոպական կարևորագույն, լոկոմոտիվ երեք երկրներից արդեն երկուսը ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը:
Ինչ վերաբերում է ճանաչման գործընթացի ընդլայնմանը, այն ,հիմնականում, ցավոք սրտի, կապված է քաղաքական օրակարգերի հետ՝ Թուրքիայի հետ ունեցած իրենց հարաբերություններում: Գուցե որոշ պետություններ, եթե ինչ-ինչ հարցեր ունենան Թուրքիայի հետ,արդեն ունենալով Գերմանիայի և այլ երկրների աջակցությունը, փորձեն օրակարգ բերել ցեղասպանության օրինագծերից կամ նորը կստեղծեն»,- ասաց Անդրանիկ Իսպիրյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր