Հայաստանի վարչապետի բռնաճնշnւմները մտահոգիչ են բոլոր քրիստոնյաների համար          Սարի Թաղի Որմնադիրներ հասցեում տուն է այրվել, դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ       Մայրը պարբերաբար բռնnւթյան է ենթարկել 5-ամյա տղային, մանկապարտեզի աշխատակիցներն ահազանգել են ոստիկանություն    

30 մայիս 2020 11:36

Բելառուսին նախանձում են. ինչ-որ մեկը հիվանդանա՝ կբուժենք, մի անհանգստացեք

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում տրակտորների արտադրությամբ զբաղվող գործարան կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ իրենց երկրին նախանձում են կորոնավիրուսային համավարակի ֆոնին կարանտինային ռեժիմ չսահմանելու համար, գրում է lenta.ru կայքը։


«Աշխարհում միակ երկիրը, որն այդ ուղով գնաց։ Ճիշտ է՝ տհաճ հետևանքներ էլ ունեցանք։ Տեսնում եք՝ զորահանդեսը լավագույն կերպով չանցկացրինք»,- գործարանի աշխատակիցներին հայտարարել է Լուկաշենկոն և կոչ արել նրանց չանհանգստանալ վարակման վտանգի մասին։


«Ինչ-որ մեկը հիվանդանա՝ կբուժենք։ Կբուժենք։ Մի անհանգստացեք այդ մասին։ Կարողանում ենք դա անել, հատկապես, երբ խոսում ենք այդ վիրուսի մասին։ Կամաց-կամաց դուրս ենք գալիս այդ ամենի տակից։ Աստծո կամքով, եթե այդպես լինի, ամբողջ աշխարհին կասենք՝ գնացե՛ք, սովորե՛ք»,- հայտարարել է Լուկաշենկոն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր