Տեսանյութ.Հատուկ հանդերձանքով բժիշկները Ազգային ժողովում են

«Փաստինֆո»-ի լրագրողը կապ հաստատեց ք Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանի հետ՝ պարզելու, թե ինչու էին բժիշկները ժամանել ԱԺ։
Նրա հետ զրույցի ընթացքում պարզվեց՝ Ազգային ժողովում երկու կոնտակտավորներ կասկածվում են վիրուսակիր լինելու մեջ և այսօր կորոնավիրուսի թեստ են հանձնել։ Ովքեր են թեստավորվողները՝ ԱԺ աշխատակիցներ, թե պատգամավորներ հարցին ի պատասխան՝ Տ.Գալստյանը նշել է, որ թեստավորվողները Ազգային ժողովի աշխատակազմի անդամներ են։
Թեստերի պատասխանը, ըստ Տիգրան Գալստյանի պարզ կլինի թեստավորման արդյունքում՝ 5-ից 24 ժամվա ընթացքում։