Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Տեսանյութ.Հայ–վրացական սահմանին մի քանի հարյուր բեռնատար է սպասում       ԵԽԽՎ-ում քննարկվել է Ադրբեջանում մարդու իրшվունքների կտրուկ վատթшրացմшն իրավիճակը    

17 հուն 2020 14:30

Հանդիպենք, կստանա ճակատին. Աֆղանստանի վետերանները սպառնացել են ծեծել Կիրկորովին գեյ դեսանտային զինվորի կերպարի պատճառով

Աֆղանստանի վետերանների միության անդամները քննադատել են Ֆիլիպ Կիրկորովին հումորային հոլովակի համար, որում վերջինս մարմնավորել է գեյ դեսանտավոր զինվորի։


«Հանդիպենք, կստանա ճակատին։ Նեգրերի առաջ պապուասները ծնկաչոք են Ամերիկայում, եւ թող նա էլ ծնկի գա։ Իսկ առհասարակ յուրաքանչյուր դեսանտային զինվոր թող տեսնի նրան, հարվածի նրա մռութին մեր համազգեստի, մեր խորհրդանիշների նկատմամբ ծաղրի համար»,- հայտարարել է միության փոխնախագահ Վլադիմիր Կոշելյովը։ Նա ընդգծել է, որ համազգեստի ու խորհրդանիշների նկատմամբ ծաղր չի հանդուժի։ «Թող վախենա…»,- հայտարարել է Կոշելյովը։
Ավելի վաղ Կիրկորովի ներկայացուցիչները հայտնել են, որ արտիստը ներողություն չի խնդրի հոլովակի համար, քանի որ այն պատկանում է ոչ թե Կիրկորովին, այլ «СТС» հեռուստաալիքին։


Պրոմոհոլովակը, որը երգիչը ներկայացել է գեյ դեսանտավոր զինվորի կերպարում, Կիրկորովի Instagram-յան էջում հայտնվել է մայիսի վերջին։ Դրանում արտիստը դիմում է նախկին ծառայակցին, կատակում է «տղամարդկային յուրօրինակ ընկերության» մասին։ Տեսանյութի ավարտին Կիրկորովը զայրանում է սցենարից եւ հրաժարվում է նկարահանվել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր