Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

17 հուն 2020 15:52

Հայտնի է, թե ինչ քրգործի շրջանակներում է հարցաքննության ծանուցում ստացել Ծառուկյանի որդին

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը, սպանության գործով վկա է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին  Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։
Մեր տեղեկություններով` Ծառուկյանն Աբովյանի «Պարտեզ» ռեստորանի բակում տեղի ունեցած սպանության գործով է վկա։


Ավելի վաղ ԲՀԿ-ական  պատգամավոր Իվետա Տոնոյանը լրագրողների հետ զրույցում ասել էր՝ տեղյակ է, որ Նվեր Ծառուկյանը քրեական ուրիշ գործի շրջանակներում հարցաքննության ծանուցում է ստացել:


«Գագիկ Ծառուկյանին հրավիրում են հարցաքննության և րոպեներ անց նրա որդուն են այլ քրեական գործի շրջանակներում հրավիրում հարցաքննության»,-ասել էր նա` նշելով, որ գործի մանրամասներին չի տիրապետում:


Իվետա Տոնոյանը նաև նշել էր, որ Նվեր Ծառուկյանը գտնվում է ՀՀ-ում։


Հիշեցնենք, 2019 թվականի հունվարի 29-ին, ժամը 01:30-ի սահմանում ԱԺ նախկին պատգամավոր, «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանին պատկանող «Պարտեզ» ռեստորանային համալիրում  զինված միջադեպի հետևանքով վնասվածք էր ստացել 8 անձ , որոնցից մեկը՝ Աբովյան քաղաքի բնակիչ Արտաշես Գևորգյանը՝ ծնված 1989թ., ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել էր։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր