Հայաստանում լրագրողների մասնագիտական գործունեությունը պետք է լիարժեք երաշխավորված լինի          Ապրիլի 21-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ․Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է    

20 հուն 2020 13:45

Անապատային մորեխների զանգվածային հարձակումներ Հնդկաստանում

Հնդկաստանի որոշ շրջաններ, ինչպես զգուշանում են տեղի պաշտոնյաները, անապատային մորեխների զանգվածային հարձակումների պատճառով կարող են հայտնվել սովի վտանգի առաջ, գրում է Mirror-ը։


Երկիրը միաժամանակ պայքարում է երկու «համաճարակի» դեմ՝ կորոնավիրուսի և 30 տարվա ընթացքում մորեխների ամենամեծ «հարձակման», գրում է աղբյուրը։


Փորձագետները մտավախություն ունեն, որ վնասատուները, որոնք ցանքատարածությունները դատարկում են ապրիլի վերջից, կարող են դատարկել երկրի պարենային պաշարների զգալի մասը:
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության մորեխների կանխատեսման ավագ աշխատակից Քիթ Քրեսմանը հայտնել է, որ դեռևս դժվար է կանխատեսել, «թե որքան ուժեղ կլինի վնասատուների հասցրած վնասը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր