Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

22 հուն 2020 12:04

Տեսանյութ.«Խափանման միջոցը կապված է պարոն Ծառուկյանի տարիքի, ՀՀ-ում կորոնավիրուսի առկայության հետ»․ Ալեն Սիմոնյան

Դատարանը փաստացի մեղադրանքը հիմնավոր է ճանաչել: Այս մասին, այսօր՝ հունիսի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ կապված քրեական գործին եւ դատարանի կողմից կալանավորման միջնորդությունը չբավարարելու որոշմանը:


«Իսկ խափանման միջոցը, որն իմ ենթադրությամբ կապված է պարոն Ծառուկյանի տարիքի ու կորոնավիրուսի առկայության հետ: Միգուցե դատավորի կողմից դրանք հանդիսացել են ինչ-որ ձեւով պատճառներ՝ ընտրել այնպիսի խափանման միջոց, որը կապված չէ անձին ազատությունից զրկելու հետ: Կարեւոր է սա արձանագրել, որովհետեւ մեր քաղաքացիների մոտ տպավորություն է, որ այն քրգործը, որի հետ կապված ԱԺ-ում կայացվեց որոշում, դատարանը բաց թողեց պարոն Ծառուկյանին»,-ասաց Սիմոնյանը:


Հարցին, թե արդյոք իրենք կասկածներ ունեն դատական համակարգի անաչառության վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ Գագիկ Ծառուկյանը չկալանավորվեց, իսկ Ռոբերտ Քոչարյանն էլ ազատ արձակվեց, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Դատական համակարգում գյություն ունեցող խնդիրները հայտն են բոլորին,  մենք դրա մասին բազմիցս խոսել ենք: Կարիք չկա ամեն դատական նիստից հետո գնահատական տալարդեն բոլորին հայտնի փաստի հետ կապված»:


 Ինչ վերաբերում է նրան, որ ՀՀԿ-ի հետ կապված ընտրախախտումների, ընտրակաշառքի վերաբերյալ ահազանգերին իրավական ընթացք չի տրվում, նա նշեց. «Նախ, որեւէ մեկը չի կարող ասել, որ դրա հետ կապված գործեր չեն լինի եւ հենց ձեր նշած գործերի հետ կապված մենք քննությունների կանտես չենք լինի: Երկրորդ, կոնկրետ մեկ պաշտոնյայի հետ կապված քրեական գործի շրջանակներում գտնվել է հաշվետվություն եւ դրան ընթացք է  տրվել եւ քրեական գործ է հարուցվել: Ի՞նչ ասել է՝ եթե մեկի հետ կապված քրգործ չկա, ինչի՞ մյուսի հետ կապված կա: Մենք չենք կարող մեկը մյուսի հետ համեմատել եւ դրա հիման վրա էն մեկի հետ կապված որեւէ գործողություն չանել:


Ի վերջո, երկու տարբեր մեխանիզմ է գործել. Մի պարագայում եղել է աշխատանքի մի ձեւ, օրինակ, պատգամավորների թեկնածուներն իրենք են հոգացել ընտրակաշառքի ծախսերը եւ ձայների միջոցով ձեւավորել են  վերաբերմունք իրենց ղեկավարի մոտ եւ ըստ արժանվույն ստացել իշխանության իրենց մասնաբաժինը: Դրա վառ ապացույցն է ռեյտինգային համակարգով ստեղծված ընտրական օրենսգիրքը, որն արվել է նրա համար, որ ընտրություններից հետո հասկանան, թե ով ինչքան ձայն է բերել կոնկրետ այդ կուսակցությանը:  Եվ եղել է մեկ այլ տարբերակ, երբ գումարը տրվել է, որպեսզի այդ տարածաշրջանում գործողություններ կատարվեն եւ դրա դիմաց ներկայացվել է հաշվետվություն: Սրանք երկու տարբեր մեխանիզմներ են, որոնք աշխատել են Հայաստանում:


Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի հետ կաված, թող որեւէ մեկը չկասկածի, հերթով դեպքերը բացահայտելու ենք: Կարող էր լինել նաեւ հակառակը, օրինակ լիներ Սերժ Սարգսյանի ելույթը Զագրեբում, դրանից ասենք մեկ ամիս հետո ՀՀԿ-ի հետ կապված ինչ-որ քրեական գործ լիներ, դուք ինձ ասեիք՝ բա էլի կուսակցություններ են եղել, որոնց հետ կապված մամուլում հրապարակումներ են եղել, ինչո՞ւ նրանց հետ կապված գործեր չկան, նրանք ինչ-որ ձեզ հետ ինչ-որ ձեւով համագործակցո՞ւմ են»:


Դիտարկմանը, որ օրինակ, նախկինում ՀՀԿ-ական պատգամավոր հայտնի գործարար Սամվել Ալեքսնյանի հետ կապված նման գործեր չկան, Ալեն Սիմոնյանն ասաց. «Որեւէ մեկը ապահովագրված չի: Նույն հաջողությամբ Էդմոն Մարուքյանը ասում էր՝ ինչո՞ւ Գագիկ Խաչատրյանի հետ կապված ոչ մի գործ չկա: Չեք կարող միանգամից բոլորի հետ կապված գործեր լինեն: Դրանք  քրեական գործեր են, ժամկետներ ունեն, հիմքերի հիմնավորվածության խնդիր կա: Ես հասկանում եմ, որ բոլորն ուզում են, որ ում անունը երբեւիցե լսել են, նրնց վերաբերյալ հրապարակում է եղել, ուզում են մեկ ժամվա մեջ հրապարակում այրվեն: Ոչ Սամվել Ալեքսանյանը, ոչ որեւէ մեկը, ոչ Ալեն Սիմոնյանը, եթե իրենց հետ լինեն փաստեր, չեն խուսափելու, իսկ գործընթացը շարունակվելու է»:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր