Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ, որ կանխեն մեր ժողովրդի ուժեղ Հայաստան ունենալու ցանկությունը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Տեսանյութ.Հակակոռուպցիոն դատարանի բակում իրավիճակը լարվել է, ոստիկաններն ու քաղաքացիները սկսել են քաշքշել իրար    

22 հուն 2020 16:15

Կարող է վարչապետին սխալ են զեկուցել, պարզվի, որ ողջ պատասխանատվությունն ընկնում է նախարարի վրա.կառավարության հրաժարական չենք պահանջում

Իշխանություններն ինչ ուզում են խախտեն, մենք պետական մտածողություն ունեցող մարդիկ ենք եւ հասկանում ենք, որ ճգնաժամային իրավիճակներում կառավարության հրաժարական պահանջելը սխալ է եւ չենք պահանջում: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

Դիտարկմանը, որ ստացվում է, որ ԲՀԿ-ն սխալ պահանջներ է առաջ քաշում, նա արձագանքեց. «Իրենց հարցրեք, մենք ասում ենք, մեր դիրքորոշումը: բայց մենք բարձրացնում ենք հարցը, որ ճգնժամը կառավարելի դարձնելուց հետո մենք պատրաստ ենք եւ պետք է բարձրացնենք որոշ կառավարիչների պատասխանատվության հարցը: Ավելին, մենք այդպիսի հարցապնդմամբ մենք արդեն հանդես ենք եկել: ԿԳՄՍ նախարարի հետ կապված հարցապնդում ենք ներկայացրել, որ գա ու ասի, թե այս երկու տարիների ընթացքում ինչով էր զբաղված եւ ինչ բարեփոխումներ են արվել: Հիմա չեմ ուզում ասել, թե ում ինչ պատասխանատվության հարց ենք բարձրացնելու»՞,-ասաց նա:

Սիմոնյանը նշեց, որ համավարակի հետ կապված քննիչ հանձնաժողով ուզում են ձեւավորել, որ հասկանան, թե ով ինչ սխալ է գործել. «Կարող է վարչապետին սխալ են զեկուցել, պարզվի, որ ողջ պատասխանատվությունն ընկնում է նախարարի վրա»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր