Ես չեմ ուզում, որ ՌԴ-ում լինի այն ընկալումը, որ ՀՀ-ն փորձում է ինչ-որ բան անել բարեկամ դաշնակից Ռուսաստանի դեմ          Բաքվում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել հայ ռազմագերիներին, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման       Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում, վրաստանի քաղաքացին «Mercedes» բեռնատարով կողաշրջվել է    

30 հուն 2020 11:34

Արցախը բաց չպիտի թողնի առիթը. Ադրբեջանցիք տասնյակ տոննաների օգնություն են առաքում ԱՄՆ

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը կարծում է՝  հիմա ամենահարմար պահն է, որ Արցախը օգնության ձեռք մեկնի ԱՄՆ-ին։ Արցախի իշխանություններին առաջարկում եմ «Made in Artsakh» վերարտադրությամբ դիմակներ և ալկոգելեր առաքել ԱՄՆ:


Ֆեյսբուքյան էջում նա մանրամասնում է, թե ինչու հիմա.


«1. Նախ իրավիճակը կորոնավիրուսի հետ ամենաբարդն է ԱՄՆ-ում` մասնավորապես Կալիֆորնիայում: Կարծում եմ կարիք չկա հիմնավորելու, թե ինչու է պետք օգնություն առաքել ասենք Լոս Անջելեսի քաղաքապետարանի անունով:


2. Կոնգրեսում լսումներ են կապված ֆինանասկան հատկացումների` այդ թվում Արցախի օգնության չեղարկման հետ: Այս փոքր, բայց սիմվոլիկ օգնությունը շատ տեղին ու ժամանակին կլինի` նաև մեր լոբբիստների աշխատանքի համար:


3. Լոս Անջելես-Երևան ուղիղ թռիչք լինելու է հուլիսի 11-ին, եթե նույն ինքնաթիռը հետ է մեկնելու, մեր գործը հեշտանում է` կազմակերպելու առաքումը:


4. Ադրբեջանցիք տասնյակ տոննաների օգնություն են առաքում ԱՄՆ, բայց վստահեցնում եմ Արցախի օգնության էֆֆեկտը շատ ավելի մեծ կլինի:


5. ԱՄՆ-ն մեզ միլիոնավոր դոլարների օգնություն է տրամադրել համավարակի հաղթահարման համար և շարունակում է մնալ միակ պետությունը, որ ուղիղ աջակցել է Արցախին տարբեր ծրագրերով:


6. Պատմական շանս է ցույց տալու, որ Արցախը չճանաչված, բայց կայացած պետություն է:

Ընկերներիս խնդրում եմ այս առաջարկությունը հասցնել Արցախի իշխանություններին»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր