Պուտինը օրենք է ստորագրվել, որը թույլ է տալիս ՌԴ ԶՈւ-ն ներգրավել արտերկրում ռուսաստանցիների պաշտպանության համար          Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ Սրբազան Հայրերին       Դու քո կյանքով և ընտրությամբ ցույց տվեցիր, թե ինչ է նշանակում լինել իսկական հայրենասեր՝ պատրաստ ամենամեծ զրկանքների    

30 հուն 2020 16:31

Կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութը շուտով կանցնի կլինիկական փորձարկումների

Արդեն երկու շաբաթ անց կորոնավիրուսի դեմ Ռուսաստանում մշակված պատվաստանյութը կհասնի կլինիկական փորձարկումների փուլին։ Դրանք կսկսվեն հուլիսի 15-ին, ինչի մասին հայտնել է ռուսական «Վեկտոր» կենտրոնի ղեկավար Ռինատ Մակսյուտովը, փոխանցում է «Գազետան»։


Հետազոտություններին մասնակցելու է 300 կամավոր։ Նրանց մասնակցությամբ պատվաստանյութի փորձարկումները կտևեն մինչև սեպտեմբեր։ Դրական արդյունքների դեպքում կսկսվի պատվաստանյութի գրանցման գործընթացը։


Հիշեցնենք, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մշակմամբ արդեն ամիսներ շարունակ զբաղվում են բազմաթիվ երկրների հարյուրավոր լաբորատորիաներ։ Սակայն ԱՀԿ կանխատեսմամբ՝ պատվաստանյութի հայտնաբերման համար կարող է անհրաժեշտ լինել մինչև 1-1,5 տարի ժամանակ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր