Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

02 հուլ 2020 12:43

Որքան ավելի բարձր է ջերմաստիճանը դրսում, այնքան ավելի կարճ կյանք ունի վիրուսը մակերևույթների վրա

COVID-19–ով վարակվելու վտանգն ամռանը ցածր է, քանի որ վիրուսի ակտիվությունը նվազում է օդի բարձր ջերմաստիճանի պատճառով։ Այս մասին հայտարարել է բժշկական գիտությունների թեկնածու, ՌԴ առողջապահության նախարարության Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության դաշնային գիտահետազոտական կենտրոնի առաջատար գիտաշխատող Լյուդմիլա Ալիմբարովան։
Նրա խոսքով` կոնտակտային ճանապարհով, ինչպես նաև դռան բռնակներին, բազրիքներին և աստիճանավանդակներին հպվելու միջոցով կորոնավիրուսով վարակվելու հավանականությունն ամռանն ավելի քիչ է, քանի որ վիրուսի ակտիվությունը նվազում է:


«Որքան ավելի բարձր է ջերմաստիճանը դրսում, այնքան ավելի կարճ կյանք ունի  վիրուսը մակերևույթների վրա։ Նույնիսկ եթե հիվանդ մարդը տարվա տաք եղանակին խոսում կամ հազում է, վիրուսի մասնիկները ավելի շուտ են չորանում և վարակվելու վտանգն էապես նվազում է», – նշել է փորձագետը։
Նա հայտնել է, որ ձմռանը վիրուսը կարող է ակտիվ լինել մինչև 3 օր, իսկ ամռանը դրա ակտիվությունը նվազում է մինչև մի քանի ժամ։ Ընդ որում՝ Ալիմբարովան ընդգծել է, որ կորոնավիրուսը միևնույն է վտանգավոր է, և խորհուրդ չի տվել հրաժարվել դիմակներից։


Սպորտը պետք է, բայց չափավոր


Մասնագետը պատմել է նաև, որ 1970–ականներից ուսումնասիրություններ են իրականացվում` ֆիզիկական ակտիվության դեպքում գրիպի վիրուսներով վարակվելու հավանականության վերաբերյալ։


Այդ ուսումնասիրությունների արդյունքները մեջբերելով` գիտաշխատողը հաստատել է, որ ֆիզիկական ծանրաբեռնվածության մակարդակն ազդում է մարդու դիմադրողականության վրա։


«Չափի մեջ կանոնավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը նվազեցնում է շնչառական վարակներով, այդ թվում՝ կորոնավիրուսով վարակվելու վտանգը։ Ֆիզիկական ծանրաբեռնվածության բացակայությունը կամ սպորտով խիստ տարվելը կարող են հակառակ արդյունքն ունենալ», – ընդգծել է նա։
Ըստ գիտնականի` նրանք, ովքեր չեն զբաղվում սպորտով և ակտիվ կյանք չեն վարում, ինչպես նաև նրանք, ովքեր չափից շատ են զբաղվում, կամ գերծանրաբեռնված են, ավելի շատ են հակված շնչառական հիվանդություններով վարակվելու։
«Նույն մարզիկները և կանոնավոր ու չափավոր ծանրաբեռնվածությամբ սիրողական սպորտով զբաղվողներն ավելի հազվադեպ են վարակվում ռեսպիրատոր վարակով», – տեղեկացրել է փորձագետը։


Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։


ԱՀԿ–ի վերջին տվյալներով` աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 10.5 մլն սահմանը, արձանագրվել է ավելի քան 503 հազար մահվան դեպք։








Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր