Այս պահից սկսած Հայաստանն ու Լիտվան ռшզմավարական գործընկերներ են          Ուժեղ Հայաստանում պարտադիր ծառայության մեջ գտնվող զինվորի ընտանիքը ստանալու է 40 000 դրամ ամսավճար       ԱՄՆ-ի կողմից ռազմական դրությունը պահպանվելու դեպքում կբացվեն այլ ճակատներ    

18 հուլ 2020 16:15

Սուրբ Սոֆիայի`Քրիստոսի,սրբերի գեղեցիկ պատկերները պահպանվելու են, դրանք կփակվեն միայն նամազի ժամերին. Էրդողանի խոսնակ

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հանդես է եկել Սուրբ Սոֆիայի հետ կապված պարզաբանումներով։


Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը շեշտել է, թե Քրիստոսի, Սուրբ Աստվածածնի եւ մյուս քրիստոնեական սրբերի պատկերները շատ գեղեցիկ են եւ դրանք նույն կերպ պահպանվելու են։ Նա նշել է, որ միայն նամազի ժամերին են դրանք անվտանգ ձեւով փակվելու, իսկ մնացած ժամերին զբոսաշրջիկները կտեսնեն դրանք նույն ձեւ, ինչպես նախկինում եղել են։




Հիշեցնեն, որ Էրդողանի հրահանգով ուղղափառ քրիստոնյաների ամենահայտնի տաճար Սուրբ սոֆիան վերածվել է մզկիթի։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր