Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

01 հուլ 2020 11:53

Տեսանյութ.Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելը աշխարհի միլիոնավոր քրիստոնյաների կհանի իսլամի դեմ

Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարք Նորին Ամենասրբություն Բարդուղիմեոս Ա-ն առաջին անգամ հրապարակայնորեն մեկնաբանություն է տվել Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանից մզկիթի վերածելու վերաբերյալ։ Այս մասին գրում է Euronews-ը։


Թուրքիայի Պետական խորհուրդը, վարչական հարցերով ամենաբարձր դատարանը, այս հարցը քննարկելու է հուլիսի 2-ին և կարող է կանաչ լույս վառել Թուրքիայի կառավարության այս նախաձեռնությանը:


Պատրիարք Բարդուղիմեոսի կարծիքով՝ Սուրբ Սոֆիայի կարգավիճակի փոփոխությունը կարող է միջազգային լարվածություն առաջացնել։


«Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելը աշխարհի միլիոնավոր քրիստոնյաների կհանի իսլամի դեմ: Սուրբ Սոֆիան, այն սրբավայրը, որտեղ Արևելքը հանդիպում է Արևմուտքին, կարող է բաժանել այս երկու աշխարհները հենց այն պահին, երբ մարդկությունը, որը տառապում է մահացու կորոնավիրուսային համաճարակով, կարիք ունի միասնության և ընդհանուր ուղենիշների»,- ասել է պատրիարք Նորին Ամենասրբություն Բարդուղիմեոսը։


Այն, որ «Սուրբ Սոֆիա» եկեղեցու կարգավիճակի փոխության փորձերը կհանգեցնեն Թուրքիայում փխրուն միջկրոնական հավասարակշռության խախտման, հայտարարել է նաև Ռուս Ուղղափառ եկեղեցին:


Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրահանգել է Ստամբուլում գտնվող բյուզանդական նշանավոր Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարը վերածել մզկիթի՝ զրկելով թանգարանի կարգավիճակից։ Երբեմնի քրիստոնեական հռչակավոր տաճարը Թուրքիայի կառավարության որոշմամբ՝ 1934 թվականին էր ստացել թանգարանի կարգավիճակ։ Սուրբ Սոֆիայի տաճարը 1985թ․-ին գրանցվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի (UNESCO) համաշխարհային մշակույթային ժառանգության ցանկում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր