Կոտայքում «Reanult Logan»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով մաhացել է հիվանդանոցում          Վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Ահաբեկչական շքերթը Սիրիայում զգուշացում է Թուրքիային ցեղասպան պետությունից ռեգիոնալ միջնորդի վերածող ՀՀ իշխանության համար    

24 հուլ 2020 15:55

Չտրվել սադրանքներին. ուժի կիրառման համար նախատեսված ընդամենը մեկ տարածք կա` հայ-ադրբեջանական սահմանը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձել է հայերի եւ ադրբեջանցիների միջեւ ՌԴ-ում եւ այլ վայրերում տեղի ունեցող բախումներին։


«Ուժի գործադրման մեկ տարածք կա

Իհարկե քաղաքական, տնտեսական, մշակութային, սպորտային ասպեկտներում կարելի է եւ անհրաժեշտ է մրցակցել ադրբեջանցիների հետ, բայց փողոցային հաշվեհարդարն ու ֆիզիկական բռնությունը չեն կարող մեր դրսեւորման միջոցները լինել: Պետք է հասկանալ, որ այս ամենի արդյունքում վտանգվում է աշխարհի տարբեր կետերում ապրող հայերի կյանքը:


Սփյուռքի մեր հայրենակիցներին հորդորում եմ չտրվել սադրանքներին եւ չներգրավվել հրահրվող ազգամիջյան բախումներին: Դա անթույլատրելի եւ կործանարար պրակտիկա է:


Անհրաժեշտ է ցուցաբերել զսպվածություն եւ հանգստություն ու մեկընդմիշտ արձանագրել, որ ուժի կիրառման համար նախատեսված ընդամենը մեկ տարածք կա` հայ-ադրբեջանական սահմանը, որտեղ մեր զինվորներն ու սպաները պաշտպանում են մեր հայրենիքն ու անհրաժեշտության դեպքում ուժի կիրառմամբ պարտադրում խաղաղություն:


Կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներին դեսպանատներում եւ հյուպատոսարաններում բացել թեժ գծեր՝ հավաքագրելու համար մեր այն հայրենակիցների տվյալները, ովքեր ենթարկվել են բռնության ադրբեջանցիների հարձակման հետեւանքով եւ տվյալ երկրի օրենսդրությանը համապատասխան իրավական գործընթաց սկսել՝ անհրաժեշտ իրավաբանական եւ այլ աջակցություն ցուցաբերելով մեր հայրենակիցներին»,-ֆեյսբուքի իր պաշտոնական էջում գրել է Մարուքյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր