Ինչպե՞ս վերացնել այտուցը, որո՞նք են այտուցի վտանգավոր պատճառները          Մոնտաժված ձայնագրության հիման վրա անհնար է սկսել վարույթի հարուցում․ Գագիկ Ջհանգիրյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի․ ԲԴԽ       Տեսանյութ.Զավեշտալի է.Հունիսի 3-ի գործով 2 տղամարդ նույն բառերով ցուցմունք են տվել. որոշեցի գտնել սիամական երկվորյակներին    

25 հուլ 2020 16:58

Մոսկվայի «Ֆուդ սիթիի» սեփականատերերը նահանջո՞ւմ են.Շուկայի սեփականատերերը պահպանելու են հավասարության սկզբունքը՝ անկախ ազգությունից

«Киевская площадь» ընկերությունների խմբի (որի կազմում է նաև «Ֆուդ սիթի» շուկան) սեփականատերերը խմբի բոլոր կառույցներում պահպանելու են հավասարության սկզբունքը՝ անկախ ազգությունից։ Այդ մասին ասվում է տնօրենների խորհրդի նախագահ Գոդ Նիսանովի հայտարարության մեջ, որը տարածել է «Киевская площадь»-ի մամուլի ծառայությունը։

«Ֆուդ սիթիի» շուրջ սկանդալ ծագեց, երբ որոշեց մեծածախ շուկայի տարածք չթողնել հայկական մթերքով բեռնված բեռնատարները։ «Ֆուդ սիթիի» սեփականատերերը ծագումով ադրբեջանցիներ են, որոնք հայ-ադրբեջանական սահմանի բախումների ֆոնին այդպես էին փորձում աջակցել իրենց պատմական հայրենիքին ։ Սակայն ավելի ուշ հայերին հաջողվեց իրացնել ապրանքները «Бухта» և «Шелковый путь» կենտրոններում, ինչպես նաև Տուլայի առևտրի կենտրոնում։

Հիմա Նիսանովն ասում է, որ իր և «Киевская площадь» ընկերությունների խմբի գործընկերների համար ռուսական օրենսդրության պահպանումը անվիճելի առաջնահերթություն է։

«Երկար տարիների աշխատանքի ընթացքում մեր ընկերությունները մշտապես հոգ են տանում սպառողների, գործընկերների և վարձակալների շահերի մասին՝ անկախ նրանց ազգությունից կամ դավանանքից»,-ասել է նա։

Գործարարը վստահեցրել է, որ «Киевская площадь» ընկերությունների խմբի բաժնետերերն ու ղեկավարները մտադիր են այսուհետ ևս հավատարիմ մնալ այդ սկզբունքներին՝ հատուկ ուշադրություն դարձնելով խմբի օբյեկտներում աշխատող բոլոր անձանց համար առավելագույնս հարմարավետ և անվտանգ պայմանների ստեղծմանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր