«Զվարթնոց» օդանավակայանի ավտոկայանատեղիում ավտոմեքենա է այրվել          Թալինի եկեղեցում Տավրոս Սափեյանը և կարգալույծ նախկին քահանան խոչընդոտել են «Նռնօրհնեքի» կարգը. Արագածոտնի թեմի ահազանգը       Ինչքան էլ ատեմ 2025 թվականը, միևնույնն է՝ խենթի պես սիրում եմ այն, որովհետև մեր կյանքի վերջին համատեղ հիշողությունները եղել են այստեղ    

30 հուլ 2020 11:49

Նախիջևանում Էրդողանի ուժի ցուցադրության փորձերը անհանգստություններ են ի հայտ բերել Ռուսաստանում և Իրանում

«Արևելյան որոշ մարտարվեստներում չափազանց ուշագրավ, ես կասեի, գաղափարախոսական մոտեցում կա՝ օգտագործել հակառակորդի ուժն իր իսկ դեմ»,-այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։


Վարդան Ոսկանյանը նշում է, որ արդեն իսկ ակնհայտ փաստ է, որ հատկապես Նախիջևանում Էրդողանի վարչակարգի ուժի ցուցադրության փորձերը առնվազն զգալի անհանգստություններ են ի հայտ բերել Ռուսաստանում և Իրանում, ինչն իր հերթին Հայաստանի համար հնարավորությունների լայն դաշտ է բացել այդ պետությունների հետ սերտորեն գործակցելու և նաև թատերականացման տարրերով հենց այժմ ցուցադրվող «թուրք-ադրբեջանական ուժն» օգտագործելու հենց Թուրքիայի և Ադրբեջանի իսկ դեմ։


«Կասեք՝ Հայաստանը տարածքով և ռեսուրսներով դժվար համեմատելի կամ անհամեմատելի է Ռուսաստանի և Իրանի հե՞տ։ Իհարկե, բայց Հարավային Կովկասում, բացի հայկականից, ցույց տվեք մեկ այլ պետության բանակ, որն իրական մարտադաշտում անընդմեջ ջախջախիչ և խայտառակ պարտությունների է մատնել իր թշնամուն վերջին մոտ 30 տարիների ընթացքում»,-գրել է իրանագետը։


Հիշեցնենք, որ ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժություններն անցկացվում են հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը։ Զորավարժությունները նախատեսված են Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում, Քուրդամիրում և Եվլախում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր