ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

03 օգոս 2020 17:34

Զինված ուժերը քաղաքականացնելով՝ բանակը արժեզրկվում և վարկաբեկվում է

Չեմ սոսկա ես նրանց բյուրավոր զորքերից, որոնք ամեն կողմից պատել ու պաշարել են ինձ: Արի Տեր, փրկիր ինձ, Աստված իմ, քանզի կործանեցիր բոլորին, ովքեր իզուր թշնամացել են ինձ հետ: Դու մեղավորների ատամները կփշրես: Տիրոջից է փրկությունը, Քո օրհնությունը ժողովրդիդ վրա թող լինի (Սաղմոս 3:7-9):
          
Հենց այս աղոթքով են առաջ գնում մեր քաջարի զիվորներն իրենց ռազմական հերթապահության ժամանակ՝ անսալով Աստծո, իրենց ետևում կանգնած հայրենակիցների, իրենց ուժերի և քաղաքական ղեկավարության ամրության վրա: Տավուշյան մարտերում մեր տղաներն ունեին այս ամենը, բացի վերջին կետից: Իշխանության օղակներում հայտնվածներն ու նրանց սատարողները վերջին օրերին ակտիվորեն շրջանառում են, թե իբր տավուշյան մարտերի հաղթանակը իշխանությանն է: Կատարյալ սուտ և հերյուրանք՝ հաղթանակը առաջնային մեր տղաներինն է, նրանց հրամանատարներինն ու բանակի կազմավորման ու զարգացման մեջ տարիների ավանդ ներդրած մարդկանց և  ղեկավարներինը: Զինված ուժերը քաղաքականացնելով՝ բանակը արժեզրկվում և վարկաբեկվում է: Չեք հասկանում, որ բանակը, որպես ապաքաղաքական կառույց՝ մեր անվտանգության երաշխավորն է և պետության ամենահզոր հիմնասյունը: Սա չափազանց վտանգավոր տեղ տանող գործընթաց է: Զինված ուժերը քաղաքական իշխանության հետ կապելով՝ հարվածում են մեր անվտանգությանը:
          
Հուլիսյան գործողությունները ցույց տվեցին, որ Հայաստանին այսօր պետք է ռազմական ճանապարհ անցած, դիվանագիտական հնարքներին տիրապետող և ինքնազսպման ներքին մեծ կամքով օժտված ղեկավար: Մարդիկ հենարան և ամուր բազուկ էին ուզում զգալ իրենց մեջքին: Վստահ խոսք և տոկուն միտք, բայց……….

Պարզվեց, որ Ադրբեջանի նախագահը կոնստրուկտիվ չէ, Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղության, Ադրբեջանի ժողովուրդը խաղաղություն չի ուզում 

Ադրբեջանում կա ոչ միայն ռևանշի ձգտող իշխանություն, այլև ռևանշի ձգտող ժողովուրդ 

Պատերազմի հավանականությունն այսօր ավելի մեծ է, քան երկու տարի առաջ։

Կարգավորման մեր սկզբունքները պետք է բխեն Արցախի Հանրապետության անկախության հռչակագրից 

Ադրբեջանի կապրիզներին և շանտաժին մենք չպետք է ենթարկվենք

Ռոբերտ Քոչարյանին են պատկանում այս մտքերն ու խոսքերը, որոնք նա բարձրաձայնեց իր վերջին հարցազրույցում: Ռոբերտ Քոչարյանը թերևս այն անձանցից է ովքեր Ղարաբաղը՝ հայ ժողովրդի շնորհիվ հաղթանակած հետ բերեցին: Նա այն մարդն է ում գլխի համար շատ մեծ գլխագին էր վճարում Ալիևը: Պետք չէ մոռանալ, թե ով է Ռոբերտ Քոչարյանը և պատերազմում ի՞նչ ներդրում է ունեցել՝ իհարկե հայ ժողովրդի հայ զինվորի հետ միասն, իսկ այսօրվա իշխանությունը, միակ բանը, ինչին հաղթել է՝ դա իր գլխի աղքատությունն է։ 

Մեր կարծիքով, Հայաստանը պարտավոր է օգտագործել Քոչարյանի ներուժն ու հմտությունները: Քոչարյանն իր կյանքի լավագույն տարիները անց է կացրել Արցախի անկախության համար մղվող պայքարի բովում՝ իր ընտանիքին պահելով թշնամու հրետակոծության տակ: Հենց սա է պատճառը, որ նա չի կարող անտարբեր մնալ, երբ Արցախի ճակատագիրը որոշում են այդ հարցը չպատկերացնող անձիք և կամա, թե, ակամա տանուլ են տալիս բանակցային գործընթացը: Նա չի կարող լինել անտարբեր, երբ այն նույն երկիրը, որտեղ իր կառավարման տարիների երկնիշ տնտեսական աճ էր գրանցվում, մարդկանց կյանքն էր բարելավվում, այսօր գլորվում է տնտեսական անդունդը, և այս ամենը միայն վատ կառավարման արդյունքում: 

Հիմա էլ մի փոքր պատմական էքսկուրս անենք և փորձենք հասկանալ պատերազմական լարվածության արմատներն ու հեռանկարները: Վերջին 2000 տարում Կովկասն ու Անդրկովկասը՝ մասնավորապես Հայկական լեռնաշխարհը կռվախնձոր է եղել Թաթար Մոնղոլների, Թուրքերի և Պարսիկների, Հռոմեական և Բյուզանդական կայսրությունների համար, իսկ վերջին 200 տարում Իրանի, Թուրքիայի, Ռուսաստանի նաև Արաբական աշխարհի և արդեն Չինաստանի համար։ 

Չինաստանին՝ որպես նոր ձևավորվող գերտերություն ամենևին էլ ձեռնտու չէ Թուրքիայի տնտեսական ու ռազմական հզորացումը և թուրքական աշխարհի ընդլայնում դեպի արևելք։ Օսմանյան Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության, 1918-1920 թվականների հայ-թուրքական ճակատամարտերի հիմնական նպատակը կայանում էր նրանում, որ իրենք կարողանան միավորվել մնացած թուրքալեզու ժողովուրդների հետ և ստեղծել «Մեծ Թուրանը», ինչի հիմնական խոչընդոտը հանդիսանում էր Հայ ժողովուրդը։

Կարծես Թուրքիայի նպատակներն այսօր էլ չեն փոխվել, ինչի վառ ապացույցն է 90 -ականների Արցախյան պատերազմը, 2016թ-ի ապրիլյան քառօրյա պատերազմը, որոնց ժամանակ Թուրքիան բացահայտ ռազմական և դիվանագիտական մակարդակով աջակցել է Ադրբեջանին։ 
Այսօր էլ մեր տարածաշրջանում ակնհայտ մրցակցություն է Ռուսաստանի և Թուրքիայի միջև։ Ուզենք, թե չուզենք, տարածաշրջանային հզոր պետությունները փորձում են ուժեղացնել իրենց դիրքերը, մասնավորապես՝ Թուրքիան։ Սա հանգամանք է, որի հետ մենք պետք է հաշվի նստենք։ Այս համատեքստում Թուրք-Ադրբեջանական զորավարժությունները ուժի ցուցադրում է և զգուշացում, որ կարող են լինել զարգացումներ։ 
 
Սուսաննա Սարուխանյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր