Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս       Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին    

18 օգոս 2020 12:43

Սլովակիայում Բելառուսի դեսպանը հրաժարական է տվել.ցնցված է քաղաքացիներին ծեծելու ու տանջելու կադրերից.ֆոտո

Սլովակիայում Բելառուսի դեսպան, նախագահի նախկին օգնական Իգոր Լեշչենյան հրաժարական է տվել։ Մի քանի օր առաջ նա տեսաուղերձ էր ձայնագրել, որում իր աջակցությունն էր հայտնել բելառուսներին, որոնք խաղաղ ցույցերի են դուրս եկել։ Տեղեկությունը հայտնում է բելառուսական tut.by հարթակը։
«Ես հրաժարականի դիմում եմ գրել։ Դա տրամաբանական քայլ է, քանի որ ես որպես դեսպան նշանակվել եմ գործող նախագահի կողմից ու ենթադրվում է, որ պետք է նրա սահմանած քաղաքականությունը վարեմ։ ԱԳՆ-ն կարծում է, որ հայտարարությանս մեջ արտահայտած քաղաքացիական դիրքորոշումը դուրս է այդ շրջանակից», - ասել է Լեշչենյան։


Հղում անելով ԱԳՆ-ին՝ հարթակը հայտնում է, որ դիվանագետի հրաժարականի մասին հրաման դեռ չի եղել։


Կիրակի գիշերը YouTube-ում հրապարակված տեսաուղերձում դեսպանն ասել է, որ ցնցված է քաղաքացիներին ծեծելու ու տանջելու կադրերից ու համամիտ է այն մարդկանց հետ, որոնք բելառուսական քաղաքների փողոցներ են դուրս եկել, խաղաղ երթեր են անցկացնում, որ իրենց ձայնը լսելի դառնա։ Լեշչենյան հույս է հայտնել, որ երկրի ապագան հիմնված կլինի հասարակության բոլոր շրջանակների ու քաղաքական տարբեր ուժերի կարծիքների հիման վրա։






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր