Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

20 օգոս 2020 12:16

Նավալնին կոմայի մեջ է, նրա վիճակը ծանր է.թռիչքի ժամանակ ուղևորները լսել են Նավալնիի ճիչերը. նոր մանրամասներ

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին կոմայի մեջ է, նրա վիճակը ծանր է: Նա գիտակցությունը կորցրել է դեռևս ինքնաթիռում, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հետ զրույցում ասել է գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը:
«Ասաց, որ իրեն վատ է զգում, ինձնից անձեռոցիկ խնդրեց, նա ամբողջովին քրտնել էր։ Խնդրեց, որ խոսեմ հետը, քանի որ ցանկանում էր կենտրոնանալ ձայնի վրա»,- ասել է Յարմիշը՝ նշելով, որ ջուր է առաջարկել, ինչից ընդդիմադիր գործիչը հրաժարվել է և փոխարենը գնացել է զուգարան, որտեղ էլ կորցրել է գիտակցությունը։

Տոմսկի բնակիչ Պավել Լեբեդևն իր հերթին հայտնել է, որ թռիչքի ժամանակ ուղևորները լսել են Նավալնիի ճիչերը․ նա տեսանյութ է հրապարակել ինքնաթիռից, որտեղ լսվում են տղամարդու բղավոցներ։

S7 ավիաընկերությունից հայտնել են, որ ինքնաթիռում քաղաքական գործիչը ոչինչ չի կերել և չի խմել:

Մի շարք լրատվականներ հայտնում են, որ նախնական տվյալներով՝ կասկածներ կան, որ Նավալնիին թունավորել են նատրիումի օքսիբուտիրատով: Հիվանդանոցի բժիշկների փոխանցմամբ՝ անալիզների արդյունքները պատրաստ կլինեն օգոստոսի 20-ի ցերեկը։

Հաղորդվում է, որ Նավալնին Տոմսկի օդանավակայանի սրճարանում սև թեյ է խմել, այնտեղ ներքին ստուգում են անցկացնում։ Սրճարանի սեփականատերը «Ինտերֆաքսին» հայտնել է, որ կպարզի բոլոր հանգամանքները և կուսումնասիրի տեսախցիկների տեսագրությունները: Տոմսկի տրանսպորտային ոստիկանությունը ստուգում է սկսել օդանավակայանում։ Հիվանդանոցի տարածքը, որտեղ գտնվում է Նավալնին, հսկում են ոստիկանները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր