Տեսանյութ.Մենք կողմ ենք սահմանների սահմանազատմանը, բաց լեգիտիմ սահմանների, որը հանդիսանում է առաջին հանրապետության սահմանները          Տեսանյութ. Երբ խոսում ենք անվտանգության մասին, ապա ամեն ինչ սկսվում է կրթությունից, դպրոցից       Իլհամ և Մեհրիբան Ալիևները մեկնել են ԼՂ    

29 օգոս 2020 14:00

Բելառուսում անուղղակիորեն որոշվում է Հայաստանի ու Արցախի ճակատագիրը. դրամատիկ զարգացումներ են սպասվում

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Բելառուսում տեղի ունեցող իրադարձություններին:


Գրառման մեջ ասվում է.


«Բելառուսում ողբերգական իրավիճակ է։ Իշխանությունը Լուկաշենկոն է, իսկ ընդդիմությունը մարմնավորում է մի կին, ով ընտրություններից հետո փախել է Լիտվա և կառավարվում է այլ երկրների կողմից, բայց բելառուսներին կոչ է անում ․․․ չվախենալ և պայքարել ինքնիշխանության համար։


Ի դեպ, Բելառուսում անուղղակիորեն որոշվում է Հայաստանի ու Արցախի ճակատագիրը։ Դրամատիկ զարգացումներ են սպասվում։ Թուրքիան, ինչպես որ Ստալինգրադի ճակատամարտի ժամանակ, սպասում է «X» ժամին և «Y» իրադարձությանը, որպեսզի հարձակվի մեզ վրա։


Մենք չպետք է պասիվ դիտորդ լինենք ու հետևենք, թե ինչպես են մեր ճակատագիրը տնօրինելու մեր ոխերիմ հարևանները։ Դա նշանակում է, որ մենք մեր կռիվը պետք է ներսում տանք, որպեսզի պատրաստ լինենք բոլոր սցենարներին ու կանխենք դրսի ագրեսիան։


Կհասցնե՞նք մենք փոխել ավելի շուտ, քան դրսում կարող է փոխվել իրավիճակը․ սա՛ է խնդիրը»։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր