ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով          «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 10 մետր գլորվելով, հայտնվել այգում       Նեթանյահուն հայտարարել է, որ զnրքերը Լիբանանից դուրս չի բերի    

31 օգոս 2020 12:35

Իսկապե՞ս...Ադրբեջանի բոլոր օկուպացված տարածքներն ազատագրվելու են, բոլորը վերադառնալու են իրենց տները.Ադրբեջանի արտգործնախարար

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն իր թվիթերյան էջում անդրադարձել է 1993 թվականի օգոստոսի 31-ին Արցախյան ազատամարտի ընթացքում հայկական զորքերի կողմից Կուբաթլուի շրջանի (վարչական կենտրոնը՝ Որոտան) ազատագրմանը և հայտարարել, թե իբր «Ադրբեջանի բոլոր օկուպացված տարածքներն ազատագրվելու են»:

«27 տարի առանց Կուբաթլուի»,-գրել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Նա նաև նշել է, թե «շրջանն օկուպացվել է Հայաստանի զինված ուժերի կողմից 1993 թվականի օգոստոսի 31-ին և էթնիկորեն մաքրվել ադրբեջանցիներից»:

Բայրամովը նշել է, թե «Կուբաթլուն և մյուս բոլոր օկուպացված տարածքներն ազատագրվելու են, ադրբեջանցիներն էլ վերադառնալու են իրենց տները»:  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր