Միջին թոշակը, որը կազմում է մոտ 50 հազար դրամ, նույնիսկ մի փոքր բարձրանալու դեպքում չի հավասարվի նվազագույն կենսապահովման զամբյուղին          Չնայած տարիներ տևող պատերազմին, Ռուսաստանին չի հաջողվել օկուպացնել Ուկրաինան և մեզ համար դա հաղթանակ է       Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին    

01 սեպ 2020 15:55

Մեղադրյալ Քոչարյանը վաճառել է Հայաստանի ռազմավարական և հանքարդյունաբերական բոլոր օբյեկտները

Բնապահպան Լևոն Գալստյանը «Ֆակտոր»-ի եթերում ի պատասխան հարցին, թե Ամուլսարի վերաբերյալ Քոչարյանի քննադատությունն արդյոք մտահոգությո՞ւն է նախկին նախագահի կողմից, թե՞ այլ հանգամանքներ կան, ասել է. «Ես էդ մարդկանց մասին ասելիք չունեմ, որովհետև բոլոր ղեկավար պաշտոններ զբաղեցրած մարդիկ ինձ համար հանցագործներ են: Իրենց ասածները գովազդելու կարիք չունեմ: Ես միայն մի բան գիտեմ, որ ոչ ոք չի կարող էս երկարատև պայքարը փորձել իր անձնական կամ խմբային շահագրգռվածության համար օգտագործել: Մեղադրյալ Քոչարյանը վաճառել է Հայաստանի ռազմավարական և հանքարդյունաբերական բոլոր օբյեկտները: Եթե մենք այս երկուսուկես տարիների ընթացքում լուրջ գտնվեինք, կբացահայտեինք, թե ոնց է Ագարակի կոմբինատը վաճառվել 600 հազար դոլարով, Կապանի կոմբինատը՝ 2,5 միլիոն դոլարով, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ 132 միլիոն դոլարով և այլն… Մեր ընդերքի շահագորոծումը 100 տոկոսով նվիրել ենք ռուսական, կանադական, օֆշորային կազմակերպությունների… Նրանք վճարում են ինչ-որ հարկեր, որ փշրանքներ են և շահագործում են մեր ժողովրդին ապագա սերունդներին պատկանող ընդերքը…»:


Լևոն Գալստյանն իր խոսքում նաև հարց է հնչեցրել, թե Քոչարյանն այդ ամենի համար քաղաքական պատասխանատվության ենթարկվելո՞ւ է, թե՞ ոչ: Բնապահպանը շեշտել է նաև, որ նախկին նախագահին փոխկապակցված ընկերություններն Ամուլսարի ծրագրում կապալառուներ են:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր