Ռուսաստանի հետ մասնակի հրադադար սկսելու համար Ուկրաինան պատրաստ է երկխոսության          Ադրբեջանը Վարշավայում կազմակերպել է ՀՀ մշակութային ժառանգության և սուվերեն տարածքի յուրացմանն ուղղված ցուցահանդես       Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին «Mercedes-Benz»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Փամբակ գետը    

05 սեպ 2020 12:35

Տեսանյութ.38-ամյա հայրը տեղում մահացել է.72-ամյա ծերունին, երեխաների մշտական աղմուկից զայրացած, գնդակահարել է հարևաններին.

Հարեւանների միջեւ կենցաղային վեճերը, բարեբախտաբար, հաճախ ավարտվում են լեզվակռվով, բայց ոչ այս դեպքում: 72-ամյա ծերունին որոշել է վա-բանկ գնալ և վիճաբանությունից հետո հանել է հրացանը:


Նախկինում եւս տարեց տղամարդու և նրա հարևանների բազմանդամ ընտանիքի միջեւ լարվածություն է եղել: Երեք երեխա անընդհատ աղմկել են, լաց եղել՝ ծերունուն շատ անհարմարություններ պատճառելով: Սակայն ամեն ինչ սովորաբար ավարտվում էր հայհոյանքներով: Բայց այս անգամ թոշակառուն որոշել է հարցը լուծել այլ եղանակով:

Քննության համաձայն, նա գնացել է հարեւանների տնամերձ տարածք, որտեղ նախ սկսել է վիճել տանտիրուհու հետ: Վեճի ընթացքում նա հարվածել է կնոջը, ապա զենքը հանել եւ կրակել նրա ամուսնու և դեռահաս որդու վրա, ով նկարահանել է կատարվածը:


Բազմազավակ ընտանիքի 38-ամյա հայրը տեղում մահացել է, նրա ավագ որդին ուսից ստացած հրազենային վնասվածքով  տեղափոխվել է հիվանդանոց: Կինը թեթեւ վնասվածքներ է ստացել: Տարեց հրաձիգը բերման է ենթարկվել, նրա  հետ աշխատում են Կեմերովոյի մարզի իրավապահները:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր