Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

08 սեպ 2020 15:55

Մարիա Կոլեսնիկովային ուժով են ստիպել հատել սահմանը. մյուսներին ձերբակալել են Ուկրաինայի սահմանին

Բելառուսական ընդդիմության «Համակարգող խորհրդի» նախագահության անդամ Մարիա Կոլեսնիկովային փորձել են ուժով ստիպել հատել սահմանը, նա դիմադրել է Բելառուսից ստիպողաբար իրեն հեռացնելու փորձին:


Интерфакс գործակալությունը հայտնում է, որ ուժայինները չեն կարողացել ստիպել նրան հատել Ուկրաինայի սահմանը, քանի որ կոլեսնիկովան պատռել է իր անձնագիրը:


Ուկրաինայի ՆԳ փոխնախարար Անտոն Գերաշչենկոն այս ամենի կապակցությամբ իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ բելառուս ընդդիմադիրներ Անտոն Ռոդնենկովի եւ Իվան Կրավցովի հեռացումը երկրից «բռնի վտարում» է:


ТАСС-ն էլ հայտնում է, որ սահմանը հատելուց հետո Ռոդնենկովը եւ Կրավցովը Ուկրաինայում ձերբակալվել են ուկրաինացի սահմանապահների կողմից սահմանն ապօրինի հատելու պատճառով: Տեղեկությունը պաշտոնապես հաստատվել է Բելառուսի դատախազության կողմից:


Ավելի վաղ հայտնել էինք, որ բելառուսական ընդդիմության առաջնորդ Մարիա Կոլեսնիկովան ձերբակալվել է երկրի պետական սահմանին:


БелТА բելառուսական պետական գործակալությունը հայտնում էր, որ Կոլեսնիկովան գիշերը փորձել է ապօրինի հատել սահմանը՝ լքելով երկրի տարածքը: Նրա գործընկերները՝ համակարգող խորհրդի անդամներ Անտոն Ռոդնենկովն ու Իվան Կրիվցովը, հաջողությամբ հատել են սահմանը, փախել երկրից եւ այս պահին գտնվում են Ուկրաինայում: Հիշեցնենք՝ նրանք եւս երեկվանից անհետ կորել էին, եւ գտնվելու վայրի մասին տեղեկություններ չկային: Ավելի վաղ Բելառուսի պետական սահմանային կոմիտեն հայտարարել էր, որ Մարիա Կոլեսնիկովան ինքնակամ մեկնել է երկրից: Հավաստում էին, որ նա Ռոդնենկովի եւ Կրավցովի հետ միասին հատել է բելառուսական պետական սահմանը «Ալեքսանդրովկա» հատվածում ժամը 04:00-ին, իր իսկ ցանկությամբ:


Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ Բելառուսի մայրաքաղաք Մինսկի կենտրոնից անհետացել է համակարգող խորհրդի նախագահության անդամ, բելառուսական ընդդիմության առաջնորդներից Մարիա Կոլեսնիկովան:


Բելառուսում արդեն չորրորդ շաբաթն անընդմեջ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականի եւ նոր ընտրությունների պահանջով բողոքի ցույցերը չեն դադարում: Կիրակի դրանք ծավալվել են նոր թափով, շուրջ հարյուր հազար մարդ մայրաքաղաք Մինսկում կրկին բողոքի երթ է իրականացրել, որը հերթական անգամ ուղեկցվել է զանգվածային ձերբակալություններով, ոստիկանները կրկին արցունքաբեր գազ եւ ուժ են կիրառել ցուցարարների նկատմամբ: Ցույցեր են եղել այլ քաղաքներում եւս:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր