Եվրոխորհրդարանի պատգամավորներն իրենց աջակցությունն են հայտնել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ջանքերին          Փաշինյանի արածը հարկային ռեկետ է, վերադարձել ենք 90-ականներ       Որքանո՞վ է տղամարդն իդեալական՝ ըստ կենդանակերպի նշանի    

17 սեպ 2020 14:36

Կոլեսնիկովային 2-5 տարվա ազատազրկում է սպառնում

Բելառուսի քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել ընդդիմության համակարգող խորհրդի նախագահության անդամ Մարիա Կոլեսնիկովային ՝ ազգային անվտանգությանը վնաս հասցնելուն ուղղված գործողություններ կատարելու համար: Այս մասին գրում է eadaily.com կայքը:


Ինչպես նշված է քննչական կոմիտեի հաղորդագրությունում, Կոլեսնիկովան հայտարարություններ է արել «ԶԼՄ-ների և համացանցի միջոցով»: Այժմ Կոլեսնիկովային սպառնում է ազատազրկում՝ 2-ից 5 տարի ժամկետով: Ներկայում նա  շարունակում է մնալ  մեկուսարանում, հետաքննությունը շարունակվում է:


Բելառուսի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով, գործով որպես մեղադրյալ անցնում են Մարիա Կոլեսնիկովան և Մաքսիմ Զնակը: Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան չի ընդգրկվել խորհրդի նախագահության կազմում, բայց նախագահության հետ կապ է պահպանում Լիտվայից:


Բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր. ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցներն ամեն օր փողոց են դուրս գալիս՝ բողոքելով ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր