Կարծում եմ, եթե մենք չանեինք այն, ինչ արեցինք, միլիոնավոր մարդիկ կմահանային կորոնավիրուսից

«Կարծում եմ, եթե մենք չանեինք այն, ինչ արեցինք, միլիոնավոր մարդիկ կմահանային։ Մենք փակել ենք երկիրը, և դա արել ենք շատ արդյունավետորեն։ Մենք արեցինք մեր գործը, մենք այդ սարսափելի հիվանդության մասին իմացել ենք ամբողջ աշխարհի հետ միասին: Կարծում եմ՝ ցանկացած առումով մենք անհավանական աշխատանք ենք կատարել։ Մենք ընդհանրապես չպետք է կորցնեինք որևէ մեկին, բայց Չինաստանը տարածեց մի բան, որը չպետք է թույլ տար։ Այն դուրս եկավ Չինաստանից, հայտնվեց Եվրոպայում և ամբողջ աշխարհում: Դա չպետք է տեղի ունենար», - ասել է ԱՄՆ նախագահը։
Ավելի վաղ Թրամփը խոստովանել էր, որ ԱՄՆ իշխանությունները, տարվա սկզբին իմանալով նոր կորոնավիրուսի վտանգավորության մասին, ըստ էության, թաքցրել են դա՝ երկրում խուճապից, ինչպես նաև՝ անհատական պաշտպանության միջոցների և բժշկական այլ պարագաների գնաճից խուսափելու նպատակով։