Տեսանյութ.Փաշինյան Նիկոլ, դու իմ վարչապետը չես. ոստիկանները ցուցարարներին թույլ չտվեցին նստացույց անել կառավարության աստիճաններին
Մի շարք քաղաքացիներ, ովքեր բողոքում են բանկային համակարգի դեմ, այսօր` սեպտեմբերի 10-ին կառավարության շենքի դիմաց կրկին բողոքի ակցիա են իրականացնում ակտիվիստ Մանուել Մանուկյանի հետ միասին: Նրանք ցանականում էին նստացույց իրականացնել կառավարության դիմաց, սակայն ոստիկանները ակցիայի մասնակիցներին թույլ չտվեցին նստել աստիճաններին:
«Ժողովուրդ ջան, արձանագրեք, որ մեզ թույլ չեն տալիս հանրային տարածք հանդիսացող աստիճաններին նստել, վարչապետն ինքն է ասել, որ սա ժողովրդի տարածքն է և պատկանում է ժողովրդին»,-ասաց Մանուել Մանուկյանը, ինչին ի պատասխան ոստիկանության ծառայողը հավելեց, որ ոչ ոք չփորձի ոստիկանական շղթան անցնել, եթե ցանկանում են նստել, ապա ոստիականական շղթայից հեռու:
Ակցիայի մասնակիցները նստացույց իրականացրեցին կառավարության դիմաց:
Մանուել Մանուկյանը կրկին հորդորեց քաղաքացիներին միահամուռ կերպով միանալ նստացույցին.
«Եթե վարչապետը պետք է մեզ արհամարհի գնա, ապա թող արհամարհի, մնալու ենք այստեղ նստած, սպասելու ենք Նիկոլ Փաշինյանին, եթե փախուստի պիտի դիմի, ապա թող դիմի»,- ասաց նա:
Ակցիայի մեկ այլ մասնակից, դիմելով Նիկոլ Փաշինյանին ասաց.
«Փաշինյան Նիկոլ, բանկային համակարգի հետ կապված 5 փաստ էիր ուզում, ներկայացրինք, ապացույցներ էիր ուզում, ներկայացրինք, Փաշինյան Նիկոլ, դու իմ վարչապետը չես, իջիր, հայ ազգը ուզում է խնդիրների լուծում տրվի, հայ ազգն ուզում է դուրս գա երկրից, նույնիսկ ճանապարհները չես բացում, որ գոնե թողնի գնա, այստեղ է մեզ հետ նստած թոշակառու մի կին, ում թոշակի վրա կալանք է դրված, եթե դա ստորություն չի, ապա ինչ է, էս ո՞ւր ենք հասել, որ արդեն թոշակառուների թոշակն են կալանքի տակ դնում»:
Հիշեցնենք, որ արդեն երկար ժամանակ է, ինչ մի շարք քաղաքացիներ բողոքի ակցիա են անում՝ բողոքելով բանկային համակարգի, վարկային կազմակերպությունների դեմ՝ մասնավորապես խնդրահարույց համարելով նրանց կողմից տրամադրված վարկերի տարեկան տոկոսադրույքները։