Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

14 սեպ 2020 12:10

Տեսանյութ.Դուք եք բզբզում, որ խոսեմ.Երբ օբյեկտիվ խոսում ես, թռնում են երեսիդ, օրենքի անվան տակ մարդկանց են թալանում

Եթե շատ մարդիկ մտածում են, որ իրենք էնքան բան են արել ազգի համար, որ ժողովուրդը դրա համար իրենց ձայն է տվել, չարաչար սխալվում են: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը:


«Նախկին իշխանությունների վատ աշխատանքի կապակցությամբ իրենց ձայն են տվել: Ժողովուրդն իրենցից շատ բան է սպասում: Արդեն անցել է 2 տարուց ավելի, իրենց տված խոստումները չեն կատարվում: Մենք սպասում ենք այն խոստումներին, որ ժողովրդի պայմանները պետք է լավանա, աշխատավարձերը, թոշակները, նպաստները բարձրանան, բանկային խայտառակ համակարգը, որ մարդկանց գրպանն են մտնում, օրենքի անվան տակ մարդկանց թալանում են եւ այլն: Ցավոք ոչ մի խոստում չի կատարվել:


Այսօր մի բառ են սովորել՝ կոռուպցիա, կոռուպցիա: Բոլորին կարելի է մեղադրել վերից վար, օդի մեջ խոսելով: Ընդհանրապես, բռնել տալով, ասֆալտին փռելով երկիր չի կառուցվում, պետք է ապրեն ու ապրեցնեն: Պետք է կարողանան պահել էս ժողովրդին, պայման ու հնարավորություն ստեղծել, ինչը չենք տեսնում»,-ասաց նա:


Դիտարկմանը, թե արդյոք հանցագործին չպետք է դատել՝ հիմնավորելով, որ պետք է ապրեցնել, Ղուկասյանն արձագանքեց. «Մեկին ասում են՝ հանցագործություն է արել, 10 օր հետո տեսնում ես՝ փողոցում պտտվում է: Դուք եք բզբզում, որ խոսեմ»:
Ծառուկյանն ինչ ասում է, իր խոսքերի տերն է, ինչ ասել է, անում է, բոլորս տեսնում ենք։
«Ծառուկյանն ասում է՝ այսպես չի կարելի աշխատել, եթե այսպես լինի, այսպես կլինի: Մարդը ոչ միայն քննադատում է, այլ լուծումների տարբերակն էլ է ասում: Ասում է, որ անփորձ երիտասարդներ են, պատմություն չունեն, պատահական եկել նախարար են դարձել: Ես այդ ասածների հետ համաձայն եմ»,-ասաց նա:




Դիտարկմանը, որ ինքը նախկինում ՀՀԿ-ի հետ էր, այսօր՝ ԲՀԿ-ին, Վարդան Ղուկասյանն ասաց. «Ես 12 տարի քաղաքապետ եմ եղել, ընդհանրապես կուսակցական չեմ եղել: Ես որ ՀՀԿ-ի համագումարներին մասնակցել եմ, նշանը չեմ խփել: Իրենց խորհրդի նիստերին էլ 2007-2012 թվականներին չեմ մասնակցել: Ես հիմա էլ ԲՀԿ-ական չեմ:


Երբ օբյեկտիվ խոսում ես, թռնում են երեսիդ, չեն էլ թողնում, որ խոսես, ասում են՝ կբռնենք, էս կանենք, էն կանենք»:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր