Փաշինյանն ընտրության առջև է կանգնած՝ կա՛մ դուրս է բերում Հայաստանը ԵԱՏՄ-ից, կա՛մ ենթարկվելու է պատժամիջոցների, նոր հեռացվելու.«Հրապարակ»          Փաշինյանը ստիպված է որոշում կայացրել. ամիսներ շարունակ չեն կարողացել «մարզպետ գտնել». «Ժողովուրդ»       Գագիկ Խաչատրյանի որդին դատարան է դիմել ընդդեմ «ՀՈՄ ՇԻՆ»-ի. «Ժողովուրդ»    

14 սեպ 2020 17:00

Վրացիները չեն նախատեսում երկրում կարանտին, կամ արտակարգ դրություն հայտարարել

Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլիի հայտարարությամբ՝ չի նախատեսվում  երկրում կարանտին, կամ արտակարգ դրություն հայտարարել։ Այս մասին նա հայտարարել է համակարգող խորհրդի նիստից հետո։


«Պետությունը այժմ ավելի պատրաստված է։ Առողջապահական համակարգը նույնպես ավելի լավ է պատրաստված։ Հստակ կարող ենք ասել, որ չի նախատեսվում լրիվ կարանտին հայտարարել, ինչպես նաև չենք պատրաստվում արտակարգ դրություն հայտարարել։ Կառավարությունը ամբողջությամբ վերահսկում է իրավիճակը»,- հայտարարել է Մեզվրիշվիլին։


Իր ելույթի վերջում կառավարության աշխատակազմի ղեկավարը բնակչությանը կոչ է արել կրել դիմակներ, պահպանել սոցիալական հեռավորություն և խուսափել մարդաշատ վայրեր այցելելուց։


aliq.ge


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր