Առաջիկայում Կենդանակերպի նշանները կզգան խորը փոխակերպումներ, որոնք կբարելավեն իրենց կյանքը          Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը չի զիջի համաշխարհային տերությունների ճնշման տակ    

22 սեպ 2020 10:37

Վրաստանը թույլ չտվեց իր տարածքով զենք տեղափոխել Հայաստան, ինչի համար շնորհակալ եմ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությամբ՝ Վրաստանը թույլ չի տվել իր տարածքով  զենք տեղափոխել Հայաստան, ինչի համար նա շնորհակալություն է հայտնել Վրաստանի իշխանություններին: Այս մասին գրում է Ալիք մեդիան։

«Բարձր եմ գնահատում Վրաստանի կառավարության գործողությունները: Ինչպես գիտեք, Վրաստանը թույլ չտվեց իր տարածքով զենք տեղափոխել Հայաստան: Դա է պատճառը, որ այժմ Հայաստան զենք է բերվում կասպյան պետությունների տարածքներով և օդային ճանապարհով: Վրաստանը հանդես է եկել որպես հուսալի գործընկեր, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում Վրաստանի կառավարությանը», - հայտարարել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Վրաստանի և Ադրբեջանի միջև բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, և առաջիկայում նախատեսվում է Ադրբեջանի արտգործնախարարի պաշտոնական այցը Վրաստան:

«Ադրբեջանը միշտ կանգնած է Վրաստանի կողքին: Այսօր վրաց ժողովուրդը գիտի, թե ով է իրենց ընկերը և ով՝ թշնամին», - հավելել է Ալիևը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր