Դատախազը «Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել հանգուցյալ ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի նկատմամբ          Տեսանյութ․ Հատուկ ուղերձ` հաղթանակի ճանապարհին       «Հանրապետություն»–ը հայց է ներկայացրել ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով    

05 հուն 2026 17:45

«Հանրապետություն»–ը հայց է ներկայացրել ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով

«Հանրապետություն»–ը հայց է ներկայացրել ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջովԱրամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունը դիմում ներկայացրեց ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանին» ընտրություններին մասնակցելը արգելելու հարցը քննելու պահանջով։

«Մենք պահանջում ենք, որ ԿԸՀ-ն անվավեր ճանաչի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինի ընտրությանը մասնակցության որոշումը, քանի որ գտնում ենք, որ կան բավարար հիմքեր գրանցումը ԿԸՀ որոշմամբ անվավեր ճանաչելու։

Երկրորդ կետով եթե ԿԸՀ-ն գտնի որ իր որոշմամբ անվավեր ճանաչելու հիմքերը բավարար չեն, ապա մենք պահանջում ենք, որ ԿԸՀ-ն նման պահանջով դիմի վարչական դատարան։ Դրա հիմքերը ճչուն են, արդեն բազմաթիվ փաստեր կան, որ բազմաթիվ խախտումներ կան, որոնք կարող են ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների ելքի վրա»,- ասել է «Հանրապետություն» կուսակցության պատգամավորության թեկնածու Գրիգոր Առաքելյանը:

Հիշեցնեք, որ նախօրեին Հանրային հեռուստաընկերությամբ բանավեճի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ուղղորդել էր Արամ Սարգսյանին և Գուրգեն Սիմոնյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր 3 կուսակցությունների՝ «Ուժեղ Հայաստանի», «Հայաստան» դաշինքի ու ԲՀԿ-ի մասնակցությունը կասեցնելու հարցով։

Չնայած բանավեճի ընթացքում Արամ Սարգսյանն ասել էր, որ չեն դիմելու ԿԸՀ, այնուամենայնիվ, այսօր դիմում իր կուսակցության անդամները ներկայացրեցին ԿԸՀ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր