Քիմ Քարդաշյանը կարող է օրենքի հետ խնդիրներ ունենալ, նրա անունը շոշափվում է արվեստի գործի մաքսանենգության գործում          Արդյո՞ք Արցախի տարածքի և ժողովրդի նկատմամբ Ադրբեջանն ունի որևէ իրավունք       Հրապարակում եմ փաստ,թե ինչպես են արյունով պահված հողերը հանձնվել Ադրբեջանին    

24 սեպ 2020 11:15

«Կրի՛ր, որ կրենք» գովազդային արշավի համար կառավարությունը 31 մլն դրամ է հատկացրել

Հայաստանում կորոնավիրուսի համավարակի տարածումից ի վեր կառավարությունը ավելի քան 31 մլն դրամ է հատկացրել «Կրի՛ր, որ կրենք» կարգախոսով պաստառների տպագրության, տեղադրման և գովազդային արշավի հետ կապված այլ ծախսերի համար։ Այս մասին գրում է NEWS.am–ը՝ վկայակոչելով վարչապետի աշխատակազմի՝ մեկ անձից կատարված գնումները։


Ըստ աղբյուրի, վարչապետի աշխատակազմը այս ամիսների ընթացքում «Կրիր դիմակ, փրկիր կյանքեր» խորագրով գովազդային արշավի համար միայն 12,6 մլն դրամի գնում է կատարել «Աութդոր Էֆեկտ» ՍՊԸ գովազդային գործակալությունից։ Օրինակ՝ սեպտեմբերի 15–ին կնքված պետական գնման պայմանագրի համաձայն՝ 3.678.000 դրամի դիմաց հիշյալ ընկերությունը պարտավորվել է Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում տեղադրված 40 գովազդային վահանակների վրա առնվազն մեկ ամիս ժամկետով ցուցադրել «Կրի՛ր, որ կրենք» խորագրով գովազդային պաստառները։ Նշենք, որ հիշյալ ընկերությունը վարձակալությամբ տնօրինում է նաև Երևանի հասարակական տրանսպորտի կանգառներում տեղադրված կանգառասրահները և կանգառանշանները։


Կառավարությունը ընդհանուր առմամբ 5,9 մլն դրամ էլ հատկացրել է «ԻՄԻՋ Մ.Գ.» գովազդային գործակալությանը մարզերում դիմակ կրելու թեմայով գովազդային վահանակների տեղադրման համար։ Եվս 3.3 մլն դրամ էլ հատկացվել գովազդային ծառայություններով զբաղվող երեք այլ ընկերությունների՝ «Եվրո Ստուդիո» ՍՊԸ–ին, «Նուշիկյան Ասոցիացիա» ՍՊԸ–ին և «ԷԳԱ» ՍՊԸ–ին։


COVID–19–ի կանխարգելման նպատակով իրականացվող գովազդային արշավի շրջանակներում պաստառների ձևավորման և տպագրության համար վարչապետի աշխատակազմը 3.2 մլն դրամ հատկացրել է «ԲԻԹԻԷԼ ՍԵՐՎԻՍԻՍ» ՍՊԸ–ին, և 2 մլն 700 հազար դրամ էլ՝ Ա/Ձ Նոննա Իսաջանյանին՝ գովազդային արշավի կազմակերպման նպատակով լուսանկարչական ծառայությունների մատուցման համար։


Նշված բոլոր գնումները կատարվել են ոչ մրցակցային եղանակով, այլ կերպ ասած՝ մեկ անձից, թեև նման ընթացակարգով գնումները պետք է իրականացվեն բացառիկ դեպքերում։



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր