Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

13 հոկ 2020 14:22

Անձամբ ես վաղուց եմ ճանաչել Արցախի Հանրապետությունը, բայց ես խորհուրդ չէի տա Հայաստանին այս քայլին ներկայումս գնալ

ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը «Լազարևյան ակումբի» պաշտոնական կայքէջում գրել է.


«Անձամբ ես վաղուց եմ ճանաչել Արցախի Հանրապետությունը, և սա է պատճառներից մեկը, որ ինձ արգելում են մուտք գործել Ադրբեջան: Եվ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետական մակարդակով ճանաչելու հարցը, ըստ իս, դժվար թե լուծվի ռազմական գործողությունների ընթացքում:


Ժամանակին Հայաստանի իշխանությունները խոստանում էին ճանաչել Լեռնային արաբաղի Հանրապետությունը, եթե Ադրբեջանը հարձակվի դրա վրա: ԼՂՀ-ի ճանաչումը Հայաստանի ներքին գործն է: Բայց ես խորհուրդ չէի տա այս քայլին ներկայումս գնալ, քանի որ դա միայն կխթանի լարվածությունը և լրացուցիչ առիթ կդառնա Ադրբեջանի և Թուրքիայի համար և ինչը, անշուշտ, նրանց նոր դիվանագիտական և ոչ միայն դիվանագիտական հարձակողական գործողությունների առիթ կդառնա:


Ինչ վերաբերում է այլ երկրների կողմից ԼՂՀ-ի ճանաչմանը, այստեղ շատ բան կախված է այդ պետությունների հետ Հայաստանի հարաբերություններից: Պատրա՞ստ են նրանք առանց Հայաստանի կողմից ճանաչման ճանաչել Արցախը, թե ոչ: Ի՞նչ կտա այդ ճանաչումը ռազմական գործողությունների ներկայիս իրավիճակում, եթե այն ճանաչող երկիրը հեռու է տարածաշրջանից և հնարավորություն չունի իսկապես օգնելու հայկական կողմին:


Մի խոսքով, ես շատ զուսպ եմ վերաբերվում Արցախի Հանրապետության անհապաղ ճանաչման գաղափարին: Հնարավոր է և, հավանաբար, անհրաժեշտ է խոսել այդ մասին, ձգտել դրան՝ փնտրելով արդարություն: Բայց այս պայքարում հաջողությունը կարող է հասնել միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման արդյունքում»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր