Գագիկ Ծառուկյանի պաշտպանները կդիմեն միջազգային արբիտրաժ՝ նրա ընկերությունների պարապուրդի հարցով          Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Իրանի դեսպանատուն և հարգանքի տուրք մատուցել Իրանի հանգnւցյալ առաջնորդի հիշատակին       Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները բացահայտել են ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր    

24 հոկ 2020 15:44

Տեսանյութ.«Սալյուտ ա անում». հայկական կողմը «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ է խոցել

Արցախի զինված ուժերը խոցել են հակառակորդի ծանր հրանետային «ՏՕՍ-1Ա» հրետանային համակարգը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

Նա իր էջում  նաև տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է պայթում ու բռնկվում հակառակորդի ծանր զինտեխնիկան։ Կադրում լսվում են նաև «ՏՕՍ-1»–ը խոցած զինծառայողների ուրախ բացականչությունները։

««ՏՕՍ»–ը, «ՏՕՍ»–ը խփեցինք։ Մեր դիվիզիոնը խփեց։ Սալյուտ ա անում»,– ուրախ բղավում են տղաները։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր