Տեսանյութ.Թշնամին հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրում է.
«Այսօր առավոտյան, ժամը 10:00-10:15 սահմաններում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով (որոնցից մեկը ընկել է ՀՀ տարածքում) և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը:
Արձանագրելով հրադադարի ռեժիմի հերթական խախտումը և ՀՀ պետական սահմանի հրետակոծությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ստիպված է լինելու պատասխան հարվածներ հասցնել ադրբեջանական ուժերի ուղղությամբ»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին ուժի մեջ է մտել հումանիտար հրադադարը, սակայն թշնամին հրադադարի ռեժիմը խախտել է:
***
ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած ոտնձգության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Հայկական կողմն արդեն իսկ դիմել է պատասխան գործողությունների»,-նշել է նա:
«Հայկական կողմն արդեն իսկ դիմել է պատասխան գործողությունների»,-նշել է նա: