Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդականի հայտարարությունը «Թրամփի ուղու» վերաբերյալ բավական հստակ և միանշանակ ազդանշան է          Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել, տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 16-ի համար       Դեկտեմբերի 16-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

29 հոկ 2020 23:46

Իսլամական ահաբեկչական գործողությունները պետք է անհապաղ դադարեցնել.Թրամփը իր զորակցությունն է հայտնել Ֆրանսիային

Ոչ մի երկիր չի կարող համակերպվել իսլամական ահաբեկչական գործողությունների հետ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մեր սրտերը Ֆրանսիայի ժողովրդի հետ են։ ԱՄՆ-ն համերաշխ է այս ճակատամարտում իր ամենահին դաշնակիցի հետ։ Իսլամական ահաբեկչական նմանատիպ գործողությունները պետք է անհապաղ դադարեցնել։ Ոչ մի երկիր չի կարող համակերպվել նման գործողությունների հետ»,- գրել է նա Twitter-ում։

Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը, իր հերթին, գրել է, որ «իսլամական ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում ԱՄՆ-ն աջակցում է Ֆրանսիային»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի Նիցցա քաղաքում անհայտ անձը դանակով հարձակվել էր Նոտր Դամ եկեղեցու մոտ գտնվող մարդկանց վրա։

Միջադեպը տեղի էր ունեցել առավոտյան ժամը 9:00-ին: Տաս րոպե անց հանցագործին հաջողվել էր բռնել: Հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ։


Ավելի ուշ Ֆրանսիայի հարավային Ավինյոն շրջանում տղամարդը փորձել էր հարձակվել է ոստիկանության աշխատակիցների վրա և դանակահարել նրանց։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր