ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

30 հոկ 2020 11:55

Ո՞րն է ԱՄՆ-ի զայրույթի պատճառը՝ Թուրքիայի համար արտադրված F-35 կործանիչները կտա Հունաստանին

Մամուլը հայտնում է, որ Հունաստանն ու ԱՄՆ–ը համաձայնության են եկել Թուրքիայի համար արտադրված ժամանակակից F-35 կործանիչների գնման ու դրանք հունական Կրետե կղզում տեղակայելու շուրջ։

Համաշխարհային մամուլում ուշագրավ տեղեկություններ են հայտնվել Հունաստանի ու ԱՄՆ–ի ռազմական գործարքի մասին, որով ԱՄՆ-ը համաձայնել է Թուրքիայի համար արտադրված F-35 կործանիչները հանձնել Հունաստանին։

Ամերիկայում գործող հրեական Jewish Press կայքը գրում է, որ ԱՄՆ–ը Հունաստանի ռազմաօդային ուժերին է փոխանցելու F-35 ժամանակակից  կործանիչներ, որոնք նախապես արտադրվել էին Թուրքիայի ռազմաօդային ուժերի համար, սակայն մնացել են ԱՄՆ-ում, քանի որ Թրամփը զայրացել էր Էրդողանի վրա։
Իսկ զայրույթի պատճառն, ըստ պարբերականի Ռուսաստանից Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումն է եղել։

«ԱՄՆ-ը Թուրքիային հեռացրել է F-35 համատեղ հարվածային կործանիչների ծրագրից այս ամռանը՝ Ս-400-ները Ռուսաստանից ձեռք բերելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշումից հետո, որոնց առաջին մարտկոցը մատակարարվել էր այս տարվա հունիսին»,– գրում է  Jewish Press –ը։

Հունական Estia թերթն էլ գրում է, որ Հունաստանին F-35 կործանիչներ մատակարարելու հարցը քննարկվել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և նրա հույն գործընկերոջ միջև: Հրատարակության տվյալներով ՝ ԱՄՆ-ը մտադիր է Հունաստանին մատակարարել 20 հատ F-35, որոնցից առաջին 6-ը Թուրքիայի համար արտադրված, բայց ԱՄՆ–ում մնացած ինքնաթիռներն են։

Հունական Greek City Times պարբերականն էլ գրում է, որ հունա–ամերիկյան այս գործարքը միայն կործանիչներով չի սահմանափակվելու։

Ըստ թերթի` ԱՄՆ–ը մտադիր է Թուրքիայում տեղակայված իր ռազմակայանում առկա ՆԱՏՕ-ի միջուկային տեխնիկան տեղափոխել հունական Կրետե կղզի։
«Հունաստանը հայտարարել է, որ հունական կղզիներից մեկի մոտ նավ ուղարկելու Անկարայի որոշումը մեծ լարվածություն և ուղղակի սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի խաղաղությանը: Հունաստանի կառավարության ներկայացուցիչը երկուշաբթի օրը, արձագանքելով այդ հարցին և հեգնանքով դիմելով թուրք գործընկերներին, ասել է. «Թուրքիան ցույց տվեց, որ իր խոսքերը վստահության արժանի չեն»»,– գրում է Greek City Times–ը։
Նշենք, որ Աթենքի և Անկարայի հարաբերություններում նոր լարում է առաջացել այն բանից հետո, երբ Թուրքիան երկրաբանահետախուզական հորատող նավեր ուղարկեց Միջերկրական ծովի արևելյան շրջան` հունական կղզիների ափամերձ հատված։ Այս միջադեպի արդյունքում Հունաստանը Թուրքիային մեղադրեց իր օդային ու ծովային սահմանը խախտելու մեջ ու պահանջեց դուրս բերել իր տարածքից թուրքական նավերը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր