Արմավիրի մարզում 18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բшխվել է հաստաբուն ծառին, վիրшվոր կա          Կլիմայի փոփոխությունը Հայաստանում կարող է ազդել թե բնության, թե տնտեսության վրա       ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները    

31 հոկ 2020 23:05

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 37-ի

Թուրքիայում նախօրեին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն 37 մարդ է մահացել, 885-ը վիրավորվել են Իզմիր նահանգում:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը ժամանել է Իզմիր: Նրա խոսքով՝ փլատակների տակից 103 մարդու է հաջողվել դուրս բերել:

Ավելի վաղ հաղորդվում էր 28 մահացածների մասին: Հիշեցնենք, որ 7.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել Էգեյան ծովում հոկտեմբերի 30-ին: Ցնցումները զգացվել էին նաև Հունաստանում: Իսկ Թուրքիայում ավելի քան 20 հետցնցումներ էին տեղի ունեցել, որոնցից մի քանիսը՝ հզոր:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր