Բաքվի գրեթե բոլոր հրապարակումներում կարմիր գծի պես անցնում է մտահոգությունը, որ Հայաստանում հնարավոր չի լինելու փոխել Սահմանադրությունը          ՔՊ-ն զբաղված է քաղաքացու ձայներն ու ԲՀԿ-ի մանդատները գողանալով       ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել 2 ընտրական տեղամասի արդյունքները    

05 նոյ 2020 12:24

Դա չի լինելու. ԱԳ նախարարը բացառել է Արցախի` Ադրբեջանի կազմում լինելու հնարավորությունը

Արցախն Ադրբեջանի կազմում որևէ ապագա չունի։ Այսօր ՀՀ ԱԺ–ում նման հայտարարություն արեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Չի ունեցել ու չունի։ Նման իրավիճակը նշանակում է Արցախն առանց հայերի։ Դա չի լինելու։ Սա առավել ընդգծված է այսօր»,– ասաց Մնացականյանը։

ԱԳ նախարարը շեշտեց, որ այս գաղափարը ոչ միայն ՀՀ արտաքին քաղաքականության, այլ հայ ժողովրդի համազգային նպատակն է։
«Ես չեմ կարծում, որ որևէ հայ, որտեղ էլ որ գտնվի` Լոս Անջելեսից մինչև Սիդնեյ, Փարիզից մինչև Բեյրութ, Մոսկվայից մինչև Բուենոս Այրես, կարող է համակերպվել այն մտքի հետ, որ մեր 150 000 հայրենակիցները Ղարաբաղում, որոնք մեր ինքնության ամրության պահապանն են, կարող են ենթարկվել վնասի»,– ասաց Մնացականյանը։
Նրա խոսքով` այսօր հայության ողջ համազգային ռեսուրսն ուղղված է Արցախի պահպանման ու փրկության գաղափարին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր