Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը       Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը    

05 նոյ 2020 16:14

Ինչ է սպասվում աշնանային արձակուրդից հետո. ԿԳՄՍՆ-ն մանրամասնում է քննարկումները

Հայաստանում դպրոցների աշնանային արձակուրդից հետո դասապրոցեսի վերականգնման մի քանի տարբերակ է քննարկվում: Ասուլիսում այս մասին նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:


«Ամենահավանական տարբերակը, որ այսօր Առողջապահայության նախարարության մեր գործընկերների հետ քննարկում ենք, այն է, որ առկա ուսուցում ապահովենք տարրական մակարդակում: Տարրական դպրոցի աշակերտները ֆիզիկապես կհաճախեն կրթական հաստատություն և տեղերում ուսուցումը կկազմակերպվի»,- ասաց նախարարի տեղակալը:


Ինչ վերաբերում է միջին և ավագ դասարաններին, ապա առաջարկվում է գնալ տարբերակված մոտեցման: Այն վայրերում, որտեղ հանրային տրանսպորտ չի գործում, հիմնականում գյուղական և փոքր համայնքներում, իրավիճակային լուծում կկիրառվի: Եթե վարակի դեպքերի շեմը 10 տոկոսից ավելի է, ապա դպրոցը ժամանակավորապես հեռավար կգործի, այնուհետև կվերադառնա առկա ուսուցման: Եթե վարակի հետ կապված դեպքերը քիչ են, ապա կարող են առկա ուսումնական պրոցես սկսել:


«Այստեղ հիմնական խնդիրը մեծ քաղաքներում է: Այդտեղ միջին և ավագ դասարանների օղակներն, ըստ ամենայնի, նախընտրելի է, որ դասընթացները հեռավար շարունակեն»,-ասաց նա:


Այդ բոլոր հարցերի հետ կապված այժմ քննարկումներ են ընթանում: Նախարարի տեղակալը նշեց, որ առաջիկայում վերջնական որոշումը պարզ կլինի: Այս ընթացքում նախարարությունը ձեռնարկում է բոլոր քայլերը հեռավար ուսուցման համար մեթոդական, տեխնիակական գործիքները տրամադրելու առումով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր