Խոշոր վթար Երևանում, «Honda»-ին բախվել է արգելապատնեշին, գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի մեջտեղում          Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան       Եթե նույն պայմանն ընդունելի է ԻԻՀ տարածքով անցնելու համար, ինչո՞ւ պետք է ընդունելի չլինի Հայատսանի տարածքով անցնելու համար    

05 նոյ 2020 17:09

Տեսանյութ.Գնում ենք ոչնչացնելու թշնամուն, հատուցելու պարտք ունենք.. Քյարամ Սլոյանի անվան եզդիների ջոկատն է մեկնում առաջնագիծ

«Զինուժ մեդիան» տեսանյութ է պատրաստել, որտեղ ներկայացնում է, որ եզդիների հերթական ջոկատն է մեկնում առաջնագիծ:


Ջոկատը Քյարամ Սլոյանի անունով է: Ջոկատի հրամանատարը վստահեցնում է՝ զենքը վայր չեն դնելու մինչեւ չհաղթեն եւ ենս մեկ անգամ չապացուցեն իրենց հավատարմությունը Հայաստանին ու հայ ժողովրդին. «Սա լինել-չլինելու պահն է: Իհարկե գիտենք՝ թշնամին ինչ զենքեր է օգտագործում, եղել եմ, տեսել եմ, բայց մեր պայքարն արդար է, մենք թույլ չենք տա, որ իրենց ժանգոտած յաթաղանը նորից մեր գլխին շողշողա»,-ասում է հրամանատարը:


Եզդիները ոչ միայն հայրենիքն են պաշտպանելու, այլ ջոկատի անունը հուշում է, որ հատուցելու պարտք ունեն ոչ միայն ապրիլյանի հերոս Քյարամի, այլեւ ահաբեկիչների ջարդերին զոհ գնացած եզդիների համար: Նույն վարձկան ահաբեկիչների, որոնք հիմա էլ զենքով Արցախի վրա են գալիս:


«Դուք գիտեք՝ ինչ է կատարվել 2014-ին, նույն ահաբեկիչները եզդի եղբայրներին կոտորել են Իրաքում: Մենք գնում ենք մեր վրեժը լուծելու»,-ասում է եզդի կամավորներից մեկը:


Մեկ ուրիշն էլ հվելում է, որ առաին իսկ օրից զինվորագրվել է, մեկնել ռազմաճակատ, հիմա երկրորդ անգամ է մեկնում. «Ստեղ ծնվել, մեծացել ենք, մեր հայրենիքն է, մերն ա, պետք է պահենք»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր