«Աստղիկ» բժշկական կենտրոնից նետված տղամարդու ինքնասպանության պատճառը. Նա հիվանդասենյակում կնոջ հետ է եղել          Ուղղաթիռը ղեկավարում էր փորձառու սպան, պայթյունի պահին 2 ուղևորները բարձրությունից ընկել են. ողջ մնացածները պատմում են Ադրբեջանում կործանված ուղղաթիռի մասին       Էս ի՞նչ է կատարվում, Ստալի՞ն ես դառել, Նիկո՛լ, ով ես դու արա, չես մարսելու այս ապօրինի կալանավորումներն ու դավադրությունները    

06 նոյ 2020 15:08

Գերմանիայում ևս ոտքի են կանգնել՝ դադարեցնելու «Գորշ գայլերի» գործունեությունը

Բունդեսթագի «Կանաչների» կուսակցությունը ցանկանում է, որ կառավարական խմբակցություններն աջակցեն թուրքական ազգայնական «Գորշ գայլերի» գործունեության արգելման նախաձեռնությանը։ Սա միասնական նախաձեռնություն է, որը հիմնված է ֆրանսիական մոդելի վրա, սակայն Linke և AfD առաջ են քաշել սեփական պայմանները։ Ֆրանսիայում ուլտրաազգայնական «Գորշ գայլեր»-ի գործունեության արգելքից հետո Գերմանիայում ևս քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ։ Այս մասին գրում է Rnd.de-ն։ Բունդեսթագի «Կանաչների» կուսակցությունը ցանկանում է համոզել կառավարական խմբակցություններին արգելքի մասին միասնական հայտարարություն անել։
«Դաշնային կառավարությունը պիտի արգելի ուլտրաազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպությունը»,- այս մասին RedaktionsNetzwerk Deutschland (RND)-ի հետ զրույցում ասել են պատգամավորներ Ջեմ Օզդեմիրը, Իրեն Միհալիչն ու Կոնստանսին վոն Նոթցը։ «Կազմակերպությունը «Էրդողանի մեկնած ձեռքն» է։ «Գորշ գայլերի» ներկայացուցիչները կրկին ու կրկին ատելություն են տարածում, սպառնում մարդկանց, ինչպես նաև մասնակցում բռնության գործողությունների»,- հայտարարել են պատգամավորները։
Նրանք նաև նշել են, որ այս թեման կուսակցաքաղաքական պրոֆիլավորման համար չէ՝ անդրադառնալով Linken և AfD-ի կողմից առաջ քաշած պայմաններին։ «Մենք կդիմենք այլ պառլամենտական խմբերին Բունդեսթագում համատեղ միջխմբային նախձեռնություն ներկայացնելու համար՝ Գերմանիայում «Գորշ գայլերի» գործունեության արգելման նպատակով»,- ասել են պատգամավորները։ Նշվում է նաև, որ Թուրքիան սուր քննդատության է ենթարկել Ֆրանսիային «Գորշ գայլերի» գործունեությունը արգելելու համար։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր