Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 14-ի համար          Մայիսի 14-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       ՔՊ-ում ահռելի ֆինանսական միջոցներ են ծախսում նախընտրական քարոզչության վրա․ «Հրապարակ»    

07 նոյ 2020 10:31

Հայկական ուժերը ոչնչացրել են իր հատուկջոկատայինների հետ Ադրբեջան տեղափոխված գնդապետին

Արցախի Հադրության ճակատում հայկական ուժերը ոչնչացրել են գնդապետ Թեհերան Մենսիմովին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:


Խոսքը վերաբերում է նրան, ով օրեր առաջ իր հատուկջոկատայինների հետ Նախիջևանից տեղափոխվել էր «մայրցամաքային» Ադրբեջան հայկական ուժերի դեմ կռվելու համար: Հենց նա էր օգոստոսյան թուրք-ադրբեջանական զորավարժությունների ժամանակ նախիջեւանյան զորքերի հրամանատարը:


Մենսիմովն այն աշխարհ ուղարկվել է Ադրբեջան տեղափոխվելուց ընդամենը 2 օր անց:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր