Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզման պատճառ է հանդիսացել Դալմայում քաղաքաշինական նորմերի խախտմամբ հսկա թաղամասի կառուցումը, վտանգի տակ է Սարալանջի ճանապարհը          Տեսանյութ.Ես ցնցվում եմ, թե ինչպիսի ատելության խոսք կա Հայաստանում, օրինակ՝ ԱԺ-ում. ԵՄ դեսպան       Երեք պատերազմների մասնակից «Ժորա պապ»-ին մեղադրանք առաջադրվեց    

09 նոյ 2020 14:04

Փակե՞լ, թե չփակել Facebook-ը.Սամվել Մարտիրոսյան

Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ սոցցանցերի փակումը հակառակ էֆեկտ կունենա, որովհետև մարդիկ տեղեկատվության կարիք ունեն:
Բացի այդ, նույն Facebook-ով ահռելի գործ է արվում, օրինակ՝ գումար են հավաքում, օգնում են փախստականներին և այլն: Փակելով սոցցաները՝ կդադարի նաև այդ ամենը: Եվ միևնույնն է՝ մարդիկ կսկսեն ման գալ ինֆորմացիայի այլընտրանքային աղբյուրներ, ինչպես Ադրբեջանում եղավ՝ մարդիկ սկսեցին շրջանցել ինֆորմացիոն արգելափակումները»,- Sputnik Արմենիային ասաց Մարտիրոսյանը:

Տեղեկատվական անվտանգության փորձագետը նշեց, թե ինչպես է հնարավոր պայքարել խուճապ և կեղծ լուրեր տարածող օգտատերերի դեմ:

«Կարևոր է, որ ստույգ ինֆորմացիան շատ լինի, այսինքն այն օղակները, որոնք զբաղվում են պետական կառույցների գործունեության լուսաբանմամաբ, կարծում եմ՝ ավելի ինտենսիվ, ավելի շատ ինֆորմացիա պետք է տարածեն և ավելի շատ ոչ ընդհանուր: Տեսե՛ք՝ խուճապ տարածելու ամենահեշտ ձևը պարզապես գրելն է, որ խուճապի մի՛ մատնվեք, այսինքն շատ կարևոր է նաև տեղեկության հստակությունը»,-պարզաբանեց Մարտիրոսյանը:

Փորձագետը կարծում է, որ հասարակության շրջանում ակտիվ տարածվող առաջարկը՝ քրեականացնել խուճապ տարածող գրառումները, կեղծ տեղեկություններ տարածողներին, չի աշխատի և անիմաստ է:

«Այդ օգտատերերը հիմնականում կա՛մ ֆեյք են, կա՛մ Հայաստանում չեն ապրում. շատ դեպքերում մարդիկ տաք տեղերում նստած հրահանգներ են անում, թե ինչ պետք է անեն մարդիկ Ստեփանակերտում, կամ իրենց անհայտ աղբյուրների վրա հենվելով ինչ-որ բաներ են տարածում: Եթե կեղծ լուրերի տարածումը քրեականացվի, մեծ մասը պատասխանատվությունից կխուսափեն: Այսինքն՝ դա հարցի լուծում չէ»,-նշեց Մարտիրոսյանը:

Փորձագետը համոզված է՝ երևույթի դեմ պետք է փորձենք պայքարել՝ թույլ չտալով, որ նման նորությունները տարածվեն, իսկ դա հնարավոր է միայն ավելի ինտենսիվ տեղեկատվական քաղաքականություն վարելով:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր